Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից մինչ Գեղարքունիքի մարզ` Դիլիջանի ոլորաններ, բնակչությունը գտել է հետաքրքիր ապրուստի միջոց. տեղացիները զբաղվում են եփած եգիպտացորենի, կամ, ինչպես ասում են` «խաշած կուկուռուզի» վաճառքով, որից ստացված գումարներով հոգում են օրվա կենցաղային փոքր խնդիրները:
Հուլիսի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-22-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Արդեն մեծ էկրաններին է արցախյան պատերազմի տարիների մասին հայկական նոր, հոգեբանական «Չեզոք գոտի» թրիլլերը, որի ռեժիսորը Արտակ Զիլֆիմյանն է, հեղինակը` Նվեր Գալստյանը: Ֆիլմի նկարահանվել է կինոկենտրոնի տեխնիկայով:
Ցերեկները կանայք, երեկոյան՝ տղամարդիկ: Այսպես արդեն տասնամյակներ շարունակ Բագարան գյուղի բնակիչները՝ ղանթարներն ուսներին, օրական առնվազն ութ-տասն անգամ մեկ կիլոմետր ճանապարհ են կտրում-անցնում, որ կարողանան տան անդամներին ջրով ապահովել:
Տավուշի մարզի Արճիս համայնքում դեղձը վաղուց հասել է, սակայն մթերում, որպես այդպիսին, համայնքում չի իրականացվում, ինչի պատճառով գյուղացիները վաղ առավոտից մինչ ուշ երեկո դեղձը վաճառում են ճանապարհներին՝ ճամփեզրերին՝ այդկերպ փորձելով լուծել գոնե օրվա հացի խնդիրը:
Այսօր ժամը 12:30-ի սահմաններում դիակ է հայտնաբերվել Գյումրի Ավտոկայան տանող ճանապարհահատվածի մայթեզրին: Բնակիչներն ահազանգել են համապատասխան կառույցներին: Պարզվել է մահացածի ինքնությունը. 57-ամյա Սուրեն Վիրաբյանն ապրում էր Ավտոկայանին հարակից թաղամասում:
«Գյուղտեխնիկա չունենք, ինչի պատճառով հողերը չենք կարողանում մշակել….»,- ասում է գյուղապետը:
Նման կենտրոնների ստեղծման կարիք կա ողջ Հայաստանում, Գյումրիում` մասնավորապես, կապված հետերկրաշարժյան ծանր սոցիալ-տնտեսական վիճակի և արժեհամակարգի փոփոխման հետ: Կենտրոնի ստեղծման գաղափարը կար վաղուց:
Կամարիս գյուղը Կոտայքի մարզի ոչ այդքան հարուստ գյուղերից է համարվում: Գյուղացիներն այստեղ զբաղվում են շինարարությամբ, արտագնա աշխատանքով, կաթ, մածուն կամ տնամերձ այգու պտուղներն են վաճառում Աբովյան քաղաքում:
Իրոք, հանցագործություն է կատարվել եւ նրան թող դատեն՝ համաձայն օրենքի, բայց այն վերաբերմունքը, որին արժանացել է խեղճ հայը, իմ հայրենակիցը, անընդունելի է: Մենք ուզում ենք, որ հյուպատոսը՝ որպես ՌԴ ներկայացուցիչ, մեզ բացատրի, թե ինչ հիմունքներով են այդ կերպ վերաբերվում մեր քաղաքացու հետ:
Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Օհանավան համայնքի բնակիչ, ֆերմեր Արմեն Ավետիսյանը թեև այլևս հումորով է ներկայացնում այն կացությունը, որի մեջ հայտնվել է, սակայն պատկերն իսկապես շատ տխուր է:
Հուլիսի 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-21-ի գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսերինառավելապես հյուսիսային շրջաններում սպասվում էկարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներումհնարավոր է կարկուտ:
Բողոքի ակցիայի շրջանակներում քաղաքացիական ակտիվիստները Գյումրիում ՌԴ հյուպատոսարանից պահանջել են ընդունել և Հարությունյանին փոխանցել իրենց կողմից բերված «Հայաստան» գրառումով և հայկական զինանշանով շապիկը:
Չենք սահմանափակվելու հայկական ջազով. պլանավորում ենք Թբիլիսիից ևս հրավիրել ջազ բենդեր: Լավն այն է, որ շատ ջազ բենդերն իրենք են գտնում մեր կոնտակտները և ցանկություն հայտնում գալ ու մասնակցել «Ջազը և Գյումրին» նախագծին:
Արարատի մարզի սոցիալական ծանր իրավիճակը ենթադրել էր տալիս, որ նախորդ տարվա համեմատ դիմորդների թիվը պակասած կլինի: Գնահատման և թեստավորման կենտրոնի համարգչային բաժնի գլխավոր մասնագետ Կարինե Կիրակոսյանը 168.am-ի հարցումին ի պատասխան՝ տեղեկացրեց, որ, իրենց տվյալների բազայի համաձայն, Արարատի մարզը 2012 թվականին ունեցել է բարձրագույն ուսումնական հաստատություն դիմած 1188 դիմորդ:
Այս տարվա մայիսի 12-ի կարկուտը չի խնայել նաև Արմավիրի մարզի Շենավան համայնքի հողատարածքները: Այստեղ գյուղացիները 100 տոկոսով կորցրել են սպասվող բերքն ու հայտնվել անելանելի վիճակում:
Վերին Պտղնին Կոտայքի մարզի ակտիվ ու զարգացող համայնքներից է: Թվով 1011 բնակիչ ունեցող համայնքն ամբողջովին ասֆալտապատ է, գիշերային լուսավորության խնդիրներն էլ լուծված են:
Աբովյան քաղաքից դեպի Երևան երթևեկող 4 տրանսպորտային միջոց կա` նախկին 5-ի փոխարեն: Նախկին 262 համարի տրանսպորտային միջոցը հանվեց, ուղեվարձի արժեքը անուղղակի ձևով բարձրացավ, և այժմ քաղաքացին, ստիպված, երկու տրանսպորտային միջոց փոխելով՝ ավելին է վճարում:
Հուլիսի 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-20-ը հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Հուլիսի 15-ին, ժամը 11.27-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի-Կապան ավտոճանապարհի 21-րդ կմ-ում, կամրջի վերանորոգման աշխատանքների պատճառով ժամանակավորապես դադարեցվել է երթևեկությունը:
Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը, ՀՅԴ ներկայացուցիչ Վովա Սահակյանն ու անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը:
Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցը կառուցվել է 1988-ին և համարվել երկրի լավագույն կրթօջախներից մեկը: Դպրոցն ունեցել է գեղեցիկ մարզասրահ, լողավազան, լաբորատորիաներ: Արտաքինից գեղեցիկ ու ամուր թվացող եռահարկ դպրոցն այսօր գրեթե ավերակ է` զուրկ սանիտարական որևէ պայմանից:
Եթե այսօր կարճ ժամանակում հարցը չլուծվի, ապա բնակիչները գիշերելու են բաց երկնքի տակ:
Պարզվել է, որ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Դավթաշեն գյուղի զանգվածային թունավորումը խմելու ջրից էր: Հիշեցնենք, որ 75 մարդ դիմել էր պոլիկլինիկա ու հիվանդանոց, մյուսները տանն ինքանաբուժմամբ էին ապաքինվել:
Այսօր Հայաստանում, մասնավորապես` Շիրակի մարզում, վառ արտահայտված է հասարակության անդամների միջև սոցիալական անհավասարությունը, որն ընդգրկում է կյանքի գրեթե բոլոր ոլորտները:
Արմավիրի մարզի կարկուտից տուժած գյուղերում օգնությունների բաշխման առաջին օրվանից լարվածություն առաջացավ գյուղացիական տնտեսությունների հարևան բարեկամների միջև:
Այսօր Պռոշյան համայնքում տեղի է ունենում գյուղապետի արտահերթ ընտրություններ: Նախապես առաջադրվել էր հինգ թեկնածու, սակայն նրանցից երկուսը ավելի վաղ ինքնաբացարկ էր հայտնել:
Գարնանից սկսած մի քանի ամիս կարկուտը պարբերաբար հերթով «ահաբեկում էր» հանրապետության մարզերը` ի չիք դարձնելով սպասվող բերքի ակնկալիքները և խորացնելով սոցիալական դժգոհությունը: Արարատի մարզը կարկուտից համեմատաբար քիչ է տուժել, և բերք, մասնավորապես՝ ծիրան, թեև ունեցան, սակայն կարկուտը որակազրկել, չեչոտել էր պտուղը:
Սուսաննա Գևորգյանն արդեն 20 տարի ղեկավարում է Արմավիրի մարզի Արևաշատ համայնքը: Նախկին մանկավարժը հիշում է, որ երբ իրեն առաջարկեցին ղեկավարել համայնքը, Արևաշատի վիճակը սարսափելի էր` լույս չկար, գազ ու ջուր՝ նույնպես, խորքային հորերը ցամաքել էին:
Հուլիսի 13-ին, ժամը 18.06-ի ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի Շիրազի փողոցի թիվ 5 տանը նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն: