Բերդաշենի գյուղապետի տեղակալը դատապարտվել է՝ իր կնոջն առևանգելու համար

Բերդաշենի գյուղապետի տեղակալ Էդուարդ Ախցխեցյանը իր արյուանկցի` Գուրգեն Ախցխեցյանի հետ միասին դատապարտվել է` աղջիկ փախցնելու համար:

Դեպքը տեղի է ունեցել 2013թ. մարտի 4-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում՝ Երևանում: Ախցխեցյանները Երևան քաղաքի Այգեստան թաղամասի 9-րդ փողոցից բռնություն գործադրելու միջոցով, առևանգել են Սեդա Ալվանջյանին` ամուսնության նպատակով։

Հետագայում` 2013 թվականի մայիս ամսին, Էդուարդ Ախցխեցյանն ու Սեդա Ալվանջյանն ամուսնացել են, բայց դա չի խանգարել, որ նախաքննական մարմինը Ախցխեցյաններին մեղադրանք առաջադրի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` մի խում անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդ առեւանգելու համար:

Գործն ուղարկվել է դատարան, որտեղ ամբաստանյալներն ընդունել են առաջադրված մեղադրանքը և խնդրել կիրառել արագացված դատաքննության կարգ, ինչի դեմ չեն առարկել նաև դատախազն ու տուժողը, ով արդեն հանդես էր գալիս ամբաստանյալի կնոջ կարգավիճակում:

15.07.2013 թվականի դատավճռով Ախցխեցյանները մեղավոր են ճանաչվել ու դատապարտվել պայմանական ազատազրկման: Նրանց երկուսի նկատմամբ սահմանվել է փորձաշրձան` երկու տարի ժամանակով:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս