Տեղում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ դեպքի ժամանակ տեղանքում բացի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից, եղել է նաև «Ջիպ» մակնիշի մեկ այլ ավտոմեքենա, որը հետապնդել է Մերսեդես մակնիշի մեքենային, խոսվում էր նաև այն մասին, որ հնչել են կրակոցներ, իսկ վարորդը բարեկամական կապ ունի ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ:
Նա ներկայում ևս շարունակում է ճնշումները. հիմա էլ ստիպում է Գորիսի ալրաղացի տնօրենին գնել իր տունը:
Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի բնակիչ Արթուր Վարդանյանին պատկանող 46 անասնագլուխ հարկադիր մորթի է ենթարկվում, քանի որ կենդանիների մոտ բրուցելոզ հիվանդություն է հայտնաբերվել:
«Օշին» ՍՊԸ-ին պատկանող Լոռու մարզի Ամրակից գյուղում գտնվող «Դրախտ» ռեստորանային համալիրում՝ սպառողների կյանքի անվտանգության պահանջներին չհամապատասխանող մատուցված ծառայությունների պատճառով 4 մարդ է մահացել:
Կարկուտից տուժած Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսությունները դեռ սպասում և ստանում են օգնություններ ինչպես կառավարության, այնպես էլ տարբեր կազմակերպությունների կողմից: Հերթական օգնությունը մարզի 100 տոկոսով տուժած համայքների առավել անապահով ընտանիքներին հատկացրեց Հայկական Կարմիր խաչ ընկերությունը:
Արարատի մարզի Ոսկետափ գյուղում բնակիչները մեկ ամիսից ավելի է ջուր չունեն:
Ալավերդում 4-ամյա երեխային ջրից դուրս են բերել գրեթե անշնչացած:
Հուլիսի 5-ին շրջանների զգալի մասում, 6-9-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Խոսքը վերաբերում է 2012 թ. դեկտեմբերի վերջից երկրի նախալեռնային և լեռնային շրջաններում տեղացած ձյան և ջերմաստիճանի կտրուկ փոփոխության հետևանքով առաջացած ճանապարհածածկի քայքայմանը և փոսայնության շեշտակի մեծացմանը։
Հուլիսի 4-ին, ժամը 09.01-ին տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 3-ի ժամը 02.00-ի սահմաններում տեղած կարկուտի հետևանքով վնասվել են Վայոց ձորի մարզի Գլաձոր և Գետափ գյուղերի պտղատու այգիները, տնկարանները և ցանքատարածքները:
Շիրակի մարզի որոշ համայնքների բնակիչներ մտավախություն ունեն, որ երաշտի պատճառով կարող են զրկվել բերքից: Ոռոգման ջրի խնդիրը դեռևս անլուծելի է մնում:
Արևադաշտցի Ավետիք Սարգսյանը երկու օր է Նոյան հյութերի գործարանի դիմաց կանգնած է: Իր հնամաշ ավտոմեքենայով ծիրան էր բերել մթերելու:
Հուլիսի 3-ին, ժամը 15.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք – Մարաշ վարչական շրջանի 7-րդ փողոցի թիվ 167 տան բակում նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
200-ից ավելի ծիրանով բեռնված ավտոմեքենա է սպասում իր հերթին: Գործարանի տնօրինությունն էլ վստահեցնում է՝ ամեն ինչ արվում է, որպեսզի մթերումն իրականացվի ժամանակին: Գործարանը ծիրանի 1 կիլոգրամը մթերում է 50 դրամով, կանխիկ վճարումով:
Արթիկի նախկին ենթաշրջանի Սպանդարյան գյուղում Բարսեղը իր 5 անչափահաս երեխաներին խնամում է միայնակ՝ առանց կնոջ: Նրանք ապրում են դեսուդենից հայթայթած շինանյութերով և իրենց ձեռքերով կառուցած տանը, որն ավելի շուտ վագոն-տնակ էր հիշեցնում:
Հուլիսի 3-ին, ժամը 10.22-ին տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամուց քշվել է Կոտայքի մարզի, Զովունի գյուղի 40-րդ փողոցի, թիվ 42 շենքի, 6/1 տան տանիքը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և ԱԻ արձագանքման խումբը:
Հուլիսի 3-ին, ժամը 00.03-ին մի շարք քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերը լցվում են Սյնունիքի մարզի Սիսիան քաղաքի մի շարք փողոցների տներ և նկուղներ
Գյումրիի բնակիչ Էլիտա Գասպարյանը տարիներ շարունակ բնակվել է սոցիալապես ծանր պայմաններում՝ 4-րդ աստիճանի վթարային բնակարանում:
Մանկահասակ երկու երեխաների հայր, բարձրագույն կրթությամբ Ջ. Կաճախիձեն 2012թ հունիսից Ենոքավան գյուղի տարածքում գտնվող «Ապագա տուր» հանգստյան տանը աշխատում էր որպես մենեջեր:
Արմավիրի փոխմարզպետ Դավիթ Սամսոնյանը շրջայց է կատարում Արմավիրի մարզի կարկուտից տուժած համայնքներում: Սամսոնյանը գյուղացիներից հետաքրքրվում է արդյո՞ք կառավարության տրամադրած սերմացուի որակը գոհացնում է նրանց:
«Թողեք այդ գնահատականը մեր գյումրեցին տա, մեր հասարակությունը տա, պետք չի որևէ կարծիք վերցնել, և ես կխնդրեի լրատվամիջոցներին հեռու մնալ նման որակավորումներից և լուրջ չընդունել այդ ամենը:
Հուլիսի 2-4-ին շրջանների զգալի մասում առավելապես օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 5-6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Տավուշի մարզի Ջուջևան գյուղում, միջպետական ճանապարհին Կոթի գյուղի մի բնակչի պատկանող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան հարվածել է ջուջևանցի 10 տարեկան տղայի: Մեքենայի հարվածից տղայի ոտքը սեւացել է, ներկայումս երեխան գտնվում է իրենց տանը:
Երկրաշարժից հետո գրեթե չվերականգնվեցին և չամրացվեցին այդ շինությունները, որոնց մեծ մասը բնակելիներ են: Այդ շենքերի բնակիչները չեն ընդգրկվել պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևանների հերթացուցակում:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Իջևանի տարածքային հարկային տեսչությունը հարկային ստուգումներ կատարելով «Դիլիջան առողջարան» ՓԲԸ-ում՝ հայտնաբերել է հարկային խախտումներ: Ըստ «Դատալեքս» տեղեկատվական կայքի՝ Իջևանի ՏՀՏ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան 18 միլիոն 390 հազար 763 դրամ գանձելու պահանջով:
Հունիսի 29-ը հանրապետությունում նշվում է իբրեւ անհայտ կորածների օր: Այդ կապակցությամբ Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնած միջոցառումների ծրագրի շրջանակում հիշատակի ցերեկույթ էր կազմակերպվել Աշտարակի Ն. Աշտարակեցու անվան դպրոցում:
ՀՀ մշակույթի նախարարության գրքի և հրատարակչական գործի կենտրոնը երեկ ՀՀ Արմավիրի մարզպետարանում կազմակերպել էր գեղարվեստական, ալբոմային, մանկական, հանրամատչելի, դասական, թարգմանական գրականության ցուցահանդես-վաճառք, որին ներկայցված էր շուրջ 100 անուն գիրք՝ հրատարակված վերջին երեք տարիներին:
Հունիսի 30-ին և հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 2-4-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:
Քաղաքապետի բացակայությունն ավագանուն արտահայտվելու առիթ հանդիսացավ կամ նիստի օրակարգի որոշ հարցերի նկատմամբ ավագանու հետաքրքրությունը շարժվեց: Քննարկում ծավալվեց մասնավորապես 3-րդ հարցի շուրջ, որը վերաբերում էր Արմավիրի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ոչ պիտանի գույքը դուրս գրելուն:
Ջրաշենցի Նշան Հակոբյանը 2.5 հա պտղատու այգի ունի: Նրա բերքն այս տարի ամբողջությամբ կարկուտը վնասել է: Հակոբյանն այգու մշակության համար վարկ էր վերցրել, իսկ կարկուտից հետո անձամբ լսել վարչապետի խոսքը՝ կարկուտից 100 տոկոսով տուժած համայնքների գյուղացիական տնտեսությունների համար վարկերի մարումը կհետաձգվի 3 տարով: