Հունիսի 1-ից 4-ը հանրապետության առանձին հատվածներում, մասնավորապես` Շիրակում, Լոռիում և Տավուշում հնարավոր է կարկուտ:
Ըստ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի՝ Արագածոտնում սոցիալական փաթեթների չիրացման պատճառը ոչ թե իրազեկման պակասն է, այլ պարզապես «անլուրջ» վերաբերմունքը:
Մոտ 1-2 ամիս առաջ մամուլը ողողվեց Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետի բացակա ուսանողի բարձր գնահատականներ ստանալու մասին լուրերով:
Մոտ 16 տարի է, ինչ Կապանի նախկին հանրախանութի տարածքում վարձակալական հիմունքներով առևտուր են անում բազմաթիվ կապանցիներ: Սակայն շենքի տնօրինությունը նրանց զգուշացրել է, որ հունիսի 1-ից ազատեն տարածքը:
Կարլեն Լոռյանը 2012-ի մարտի 7-ի հրամանով հեռացվել է ինստիտուտից` ներքին կարգապահական կանոնները հերթական անգամ խախտելու համար, իսկ 8 օր հետո` մարտի 15-ին, այդ հրամանը չեղյալ է ճանաչվել:
Մայիսի 31-ին, հունիսի 1-3-ը հանրապետության առանձին հատվածներում, մասնավորոպես Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում, պոռթկումները մինչև 23 մ/վրկ:
Ի՞նչ փուլում են Գյումրիում տարվող փողոցաշինական աշխատանքները, ճանապարհաշինական ինչպիսի՞ գործընթաց է իրականացվել՝ փոսալցում, թե՞ հիմնանորոգում, և բացի այդ, վերահսկելի՞ է արդյոք ընդհանուր իրավիճակը Գյումրիում:
Մայիսի 30-ին, հունիսի 1-3-ը հանրապետության առանձին հատվածներում, մասնավորոպես Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվում է հոռդառատ անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում, պոռթկումները մինչև 23 մ/վրկ:
Պայքարի մեկնարկը տրվեց Վանաձորից, քանի որ խորհրդանշական այս օրը` 95 տարի առաջ այստեղ` Ղարաքիլիսայում` այսօրվա Վանաձորում էր որոշվում Հայաստանի ճակատագիրը:
«Որ բերման ենթարկել ասեմ` բերման ենթարկել չէ, ասեմ՝ տարել են ու փակագծերը բացած՝ բացատրել են, որ այդ օրը չէ: Այսօր էլ ամբողջ ոստիկանությունով, «օմոն»-ով լցված են, ցանկացած շարժ՝ անմիջապես տեղում հարցերը կլուծեն, կտանեն, քրեական հանցագործ կսարքեն իզուր տեղը, մեզ դա պետք չէ: Բացի էդ, գիտենք, որ գյուղ չկա՝ շուն չլինի, բոլոր տեղեկությունները, ամեն մի շարժ տեղյակ են պահելու»:
Մայիսի 28-ին, ժամը 18.10-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.07-ից 17.15-ը Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով վնասվել են գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքները:
«Լեգենդներն իրականում» նախագծի շրջանակներում Գյումրիում կայացել է ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի համերգային երեկոն:
Կիրակի օրը՝ մայիսի 26-ի երեկոյան կարկտահարավել է Ագարակ քաղաքը, ինչի արդյունքում մեծ վնաս է հասցվել տնտեսությանը:
Մայիսի 26-ին Հայաստանի մի քանի համայնքներում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակից, անկուսակցական Շուշանիկ Նազարյանը, ում սատարում էր իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, չկարողացավ անհրաժեշտ քվեներ ստանալ և ընտրվել Նոր Հաճընի քաղաքապետ:
Վերջին օրերին իշխանական կուլիսներում կրկին թեժացել են մարզպետների փոփոխության մասին խոսակացությունները:
Մայիսի 26-ին, ժամը 16.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 15.35-ի սահմաններում կարկտահարվել են Տավուշի մարզի Այգեհովիտ, Դիտավան և Ազատամուտ գյուղերը:
Պտղնի գյուղի բնակիչները համոզված են, որ գյուղապետ Առաքել Վիրաբյանը սեփական բիզնես-շահերից ելնելով է, որ գյուղում տրանսպորտ չի մտցնում:
Ըստ մեղադրանքի` Աննան 2011թ. հոկտեմբերի 8-ին, ժամը 4-ի սահմաններում, Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղում գտնվող իրենց առանձնատան բակում` խոտի հակերի վրա միայնակ ծննդաբերելուց անմիջապես հետո իր նորածին երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռքի ափով փակել է վերջինիս արտաքին շնչառական անցքերը, բերանը, քթանցքերը և այդ կերպ շնչահեղձ անելու եղանակով սպանել նրան:
Այսօր՝ մայիսի 26-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են Կոտայքի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի, Արմավիրի մարզերում:
Կարեն Եսայանի սպանության գործով հաջորդ դատական նիստին դատարան կներկայանան Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքի անդամները՝ Վարդան Ղուկասյանը, նրա եղբայրը՝ Գևորգ Ղուկասյանը և Մանյա Ղուկասյանը:
Մայիսի 25-ին երեկոյան ժամերին, 26-29-ը հանրապետության առանձին հատվածներում, մասնավորապես Լոռիում և Տավուշում սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում պոռթկումները մինչև 23 մ/վրկ:
Արմավիրցիները այսօր հերթական բողոքի ցույցն են կազմակերպել, սակայն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին հաջողվել է համոզել գյուղացիներին, որ այսօր տոն է՝ Վերջին զանգ և չի կարելի արմավիրցի շրջանավարտների «քթից բերել ու տոները հարամել»:
Արմավիրի մարզում մայիսի 12-ին տեղի ունեցած կարկուտից տուժած 46 համայնքներից 22-ը, որտեղ 100 տոկոսով բերքը վնասվել է, տուժած գյուղացիներն ամբողջությամբ կազատվեն հողի և ջրի հարկից:
Գյումրու քաղաքապետարանի և հայ-ամերիկյան «Կամրջակ» հասարակական կազմակերպության համագործակցության շրջանակներում բազմաթիվ միայնակ ծերեր և սոցիալապես անապահով ընտանիքներ սննդի ծանրոցներ են ստացել:
Արմավիրի մարզպետի օգնականը 168.am-ին տեղեկացրեց, որ նիստին ներկա են նաև Արմավիրի մարզի 46 գյուղերի մարզպետները, ինչպես նաև մայիսի 18-ին Երևան-Արմավիր մայրուղին փակող գրեթե բոլոր ակտիվ գյուղացիները:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ու ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այսօր ԱԺ նիստից հետո մեկնել են Արմավիրի մարզ:
Եթե չկատարվեն գյուղացիների պահանջները, նրանք մտադիր են ոչ միայն փակել մայրուղին, այլև գալ Երևան` հանրահավաքներ անելու. «Մենք էլ կորցնելու բան չունենք: Հինգշաբթի օրն էդ հարցը լուծեն, եթե չլուծեն՝ ամբողջ 40 գյուղով գնում ենք Երևան` ցույցի»:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել իր նորածին երեխային սպանելու համար Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի բնակչուհի Ա.Մկրտչյանին առաջադրված մեղադրանքը և դատապարտել ազատազրկման:
Մայիսի 23-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 25-27-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: