Բաժիններ՝

Մարզպետարանից ասում են՝ սովորական կարկուտ էր

20 տարվա ավանդույթի ուժով, մեզանում բնական աղետների, կարկուտի վնասները միայն հաշվարկվում-վերահաշվարկվում են, և վստահաբար տարբեր գերատեսչությունների համապատասխան պաշտոնյաներ վճարվում են այդ ծառայությունների դիմաց, և… վերջ:

Արագածոտնի մարզպետարանի կայքից տեղեկանում ենք. «Մայիսի 31-ին Արագածոտնի մարզի Բյուրական և հարակից Անտառուտ, Տեղեր, Օրգով համայնքներում տեղումներն ուղեկցվել են կարկուտով: Իրավիճակին ծանոթանալու նպատակով մարզպետ Սարգիս Սահակյանի հանձնարարությամբ նշված համայնքներ են այցելել մարզպետարանի մասնագետները: …Կարկուտի հարվածը համեմատաբար զգալի է եղել Անտառուտ և Օրգով համայնքներում, որտեղ կարկուտ էր տեղացել նաև օրեր առաջ, մայիսի 27-ին: Այս երկու տեղումների արդյունքում Անտառուտի և Օրգովի մշակովի տարածքները, ընդհանուր առմամբ, վնասվել են շուրջ 20 տոկոսով: Մարզային հանձնաժողովը շարունակում է ուսումնասիրությունը»:

Ոչ մի օգնություն կամ օժանդակություն չեն ստացել ոչ միայն Անտառուտի և Օրգովի, այլև մարզի մյուս համայնքները: Օրինակ, Թալինի Դավթաշեն և հարակից գյուղերում ցուրտն ու կարկուտը ծիրանի այգիների բերքը հիմնովին ավերեցին, և մարդիկ ծիրանի երես չտեսան: Իսկ գյուղացու ընտանիքի համար դա նշանակում է չմարվող վարկ, չգնված մանկական կոշիկ… և այլն, և այլն:

«Մեզ մոտ այնպիսի վիճակ չէ, որ կառավարությունն օգնություն տրամադրեր: Սովորական կարկտահարություն էր, ոչ մի շեղում, ոչ մի արտառոց բան»,- մեր բանավոր հարցումին արձագանքեց Արագածոտնի մարզպետարանի մամուլի պատասխանատու Սաթենիկ Զորյանը:

Կարդացեք նաև

Ն.Սարգսյան
Արագածոտն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս