Բաժիններ՝

«Թանկացումից ինձ օգուտ չկա, օրական 24-27 հազար դրամ փող ենք տալիս գծի տերերին»

Աբովյան քաղաքում քաղաքացին դեպի Երևան երթևեկելու համար վճարում է 200 դրամ, իսկ Աբովյան քաղաքի ներսում՝ 100 դրամ: Թանկացումների ալիքն ահ է առաջացրել աբովյանցիների շրջանում: Ուղևորները հարցնում են ուղեվարձի արժեքն ու նոր վճարում: 168.am-ը զրուցեց Աբովյան քաղաքի որոշ վարորդների հետ, ովքեր, սակայն, չցանկացան անուններով ներկայանալ:

Կթանկացնե՛ն, Աբովյան քաղաքում էլ կթանկացնեն, սպասում են տեսնեն՝ Երևանում ո՞նց կլինի, որ ստեղ էլ նույնն անեն: Ես դեմ եմ, ընտանիքս էլ է այստեղ բնակվում, նույն պրոբլեմներն էլ մենք ունենք: Թանկացումից ինձ օգուտ չկա, օրական 24-27 հազար դրամ փող ենք տալիս գծի տերերին: Ինձնից լավ գիտեք, որոշում են, անում են նենց, ոնց իրենց է հարմար»,- անկեղծանում է վարորդներից մեկը:

Վարորդները իրենց զարմանքը հայտնեցին քաղաքացիների պահվածքի նկատմամբ.
«Ամեն օր հարցնում են՝ թանկացրե՞լ եք: Բարկանում եմ, ասում եմ՝ եթե թանկացնեմ, կփակցնեմ մի տեղ՝ կտեսնեք: Զարմանում եմ, մարդիկ գոնե պայքարեն, որ սա էլ չթանկանա՝ ասես անհամբեր սպասում են դրան»:

Իսկ ահա քաղաքացիների տրամադրվածությունն այս խնդրում միատեսակ չէ: Առավել երիտասարդները բարձրաձայնում են, որ կպայքարեն, իսկ ավելի հասուն տարիքի քաղաքացիները, թանկացումների դեմ բողոքելով հանդերձ, այնուամենայնիվ,  համակերպվում են այդ մտքին:

Կարդացեք նաև

«Օրական 600 դրամ եմ ծախսում աշխատավայր հասնելու համար: Նախ՝ վճարում եմ 200 դրամ՝ հասնում Երևան, ապա քաղաքային տրանսպորտին եմ վճարում 100 դրամ, որ աշխատավայր հասնեմ: Վաստակում եմ 80 հազար դրամ: Ես չգիտեմ՝ ինչպե՞ս կարելի է գոյատևել այս երկրում: Կոմունալ վճարումներն անելուց հետո մինիմալ սնունդը չեմ կարողանում հոգալ, իսկ երեխաներիս դա չի հետաքրքրում, նրանք ուտել են ուզում»,- մեզ հետ զրույցում ասում էր քաղաքացի Գ. Առաքելյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս