Բաժիններ՝

Լամին Յամալը խափանել է Բարսելոնայի ֆուտբոլիստի հավանական տեղափոխությունը Ինտեր

«Բարսելոնայի» եզրային պաշտպան Ալեխանդրո Բալդեն հրաժարվել է տեղափոխվել Միլանի «Ինտեր»՝ թիմակիցների, մասնավորապես՝ Լամին Յամալի միջամտությունից հետո, որոնք համոզել են նրան մնալ կատալոնական ակումբում։

Ավելի վաղ գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն ու կատալոնական ակումբի ղեկավարությունը դեմ չէին ֆուտբոլիստի հեռանալուն, քանի որ նա կորցրել էր իր տեղը մեկնարկային կազմում։ Սակայն, ինչպես հաղորդում է El Nacional-ը, իրավիճակին միջամտել է ակումբի երիտասարդ առաջատարների խումբը։ Լամին Յամալը, Ֆերմին Լոպեսը և Գավին հանդերձարանում յուրօրինակ «դավադրություն» են կազմակերպել՝ համոզելով Բալդեին լինել համբերատար, հապշտապ քայլեր չձեռնարկել և շարունակել պայքարը հիմնական կազմում տեղ ունենալու համար։ Նշվում է, որ որոշիչ փաստարկ է դարձել հենց Յամալի կարծիքը, որը ֆուտբոլային դաշտից դուրս համարվում է Բալդեի ամենամտերիմ ընկերը։

«Բարսելոնան» իր հերթին պատրաստ էր բաց թողնել պաշտպանին առնվազն 50 միլիոն եվրոյի դիմաց։

Հիշեցնենք, որ Բալդեն 8 տարեկանից հանդես է գալիս «Բարսելոնայի» ակադեմիայում։ Նա իր նորամուտը «կապտանռնագույնների» գլխավոր թիմում նշել է 2021 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Չեմպիոնների լիգայի խաղարկության «Բավարիայի» դեմ խաղում (0-3)՝ փոխարինելով Ժորդի Ալբային։ Իսկ ահա Իսպանիայի առաջնությունում Ալեխանդրոն իր նորամուտը նշել է սեպտեմբերի 20-ին՝ մեկնարկային կազմում դուրս գալով «Գրանադայի» դեմ մրցավեճում (1-1)։

Բալդեի գործող պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։

ArmSport

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930