
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. Lincoln-ը մեջտեղից գրեթե կիսվել է. կան զոհեր և վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Lincoln մակնիշի 15 SO 379 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ Արծվի արձանի հարևանությամբ, բախվել է երկաթյա արգելապատնեշներին: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան գրեթե կիսվել է: Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Մանրամասները՝ այստեղ: