Թուրք ստենդ-ափ կատակերգուին սպառնում է մինչև 11 տարվա ազատազրկում

Թուրք ստենդ-ափ շոուի կատակերգու Դենիզ Գյոքթաշի դեմ մեղադրական եզրակացություն է հրապարակվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշենք, որ ամիսներ առաջ նա ձերբակալվել էր «Մեռյալ ծով» ստենդ-ափ շոուի ժամանակ արած հայտարարությունների համար։ Մասնավորապես նրա դեմ հետաքննություն էր սկսվել ու նա ձերբակալվել էր «կրոնական արժեքներ վիրավորելու» համար։

Մեղադրական եզրակացության մեջ նշվել է, որ նրան սպառնում է 2 տարի 8 ամսից մինչև 11 տարի 2 ամսվա ազատազրկում։ Առաջ քաշված մեղադրանքներն են ՝ «հրապարակային ատելություն և թշնամանք», «նախագահին հրապարակային վիրավում» և «հանցագործության ու հանցագործների գովաբանում»։

Նշենք, որ որ այդ ստենդ-ափը «YouTube»-ում 1 շաբաթում ունեցել էր ավելի քան 8 մլն դիտում և սոցցանցերում լայն քննարկումների տեղիք տվել։ Նշվում է, որ որոշ հատվածներ լայն արձագանք են ստացել սոցիալական ցանցերում, կատակերգուն դարձել է թիրախ, մասնավորապես իշխանամերձ շրջանակների համար։ Որոշ ժամանակ անց ստենդ-ափին վերաբերող գրառումներին մուտքն արգելափակվել է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930