168.am-ը որոշ ժամանակ առաջ անդրադարձել էր Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարայնության աստիճան ունեցող բազմաբնակարան բնակելի շենքերի խնդրին:
«Որ աշխատողը ցանկություն չունենա աշխատել այդ համակարգով, արագ կերպով ազատվեք դրանից»,- ասել է նա:
Կարկուտից հետո Նալբանդյան գյուղի բնակիչները բառիս բուն իմաստով պարապուրդի մատնվեցին: Մեծահասակները, օրինակ կատակում են, ասում են սանատորիա են եկել ու իրենց հավաքատեղին էլ Ջերմուկի ամենալավ առողջարանն են համարում:
«Տարին բավականին նպաստավոր է թե՛ դաշտավարության, և թե՛ անասնապահության ոլորտներում»,- ասել է մարզպետը: Նա նաև տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է սուբսիդավորել գյուղացիական տնտեսություններին տրամադվող դիզվառելիքը, պարարտանյութերը, սերմացուները:
«Ֆիլմ ճամբար» ծրագրի մասնակից 15 երիտասարդները բաժանվել էին երկու աշխատանքային թիմերի, որոնց անվանումները ևս ընտրել էին երիտասարդները` «ԳրանդԱրմ» ֆիլմ խումբ և «ՏԻՊ» ֆիլմարտադրություն: «ԳրանդԱրմ» խմբի կարճամետրաժ ֆիլմի անվանումն էր «Ակամա փոստատարը», իսկ «ՏԻՊ» ֆիլմարտադրության կարճամետրաժ ֆիլմը կոչվում էր «Ես կռնամ», և պատմում էր մի աղջնակի մասին, ով սարսափելի վախենալով ջրից և լողալուց` այնուամենայնիվ, կարողանում է խեղդվելուց փրկել իր փոքրիկ եղբորը:
Գյուղացիների ապրուստի միակ միջոցը գյուղատնտեսությունն է: Գյուղի գրեթե բոլոր ընտանիքների մեկ անդամը մեկնել է արտագնա աշխատանքների: Բնակիչներից մեկը 168.am-ի հետ զրույցում այդ կապակցությամբ նշեց. «Գյուղի տղամարդկանց 90 տոկոսն արտագնա աշխատանքների է մեկնում, հիմնականում՝ Ռուսաստան: Մերոնց ապրուստի հիմնական միջոցն էլ դա է, դրանով ենք ապրում»:
Օրերս Վանաձորի «Արցախ» պուրակում «Ընդդեմ Վանաձորում տրանսպորտի թանկացման» նախաձեռնությունը հերթական հանրահավաքն էր կազմակերպել, որի ընթացքում նախաձեռնության անդամները ներկայացրեցին այս ընթացքում իրենց կողմից կատարված աշխատանքը, առաջիկա հնարավոր զարգացումներն ու դրանց դեմ մշակված «հակաքայլերը»:
Բնակիչները 168.am-ի հետ զրույցում նշեցին, որ գյուղի հիմախնդիրներից, թերևս, ամենակարևորը գյուղի լրիվ գազիֆիկացման խնդիրն է: Գազիֆիկացման աշխատանքները սկսվել են, սակայն ավարտին դեռևս չեն հասցվել:
Նոր Հաճընում լայն տարածում ունի գործազրկությունը: Մարդիկ կամ մայրաքաղաքում են աշխատում, կամ մոտակա այգիներն են մշակում, շատերն էլ մեկնում են արտագնա աշխատանքի: Թվով 20 հազար բնակչություն ունեցող քաղաքում այժմ մոտ 9 հազար բնակիչ կա:
Աստղիկ Հովսեփյանը հայտնել է, որ իրենք դժվարությունների են հանդիպում հիմնականում աշխատանք գտնելու հարցում: Այս սիրիահայ ընտանիքի անդամները պարզապես զարմացած էին Գյումրում ամեն քայլափոխի աչքի զարնող աղքատության փաստից:
Քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հայտարարել և խոստացել է. շուտով Արմավիր քաղաքը կլինի ամենամաքուր և բարեկարգ քաղաքներից մեկը:
Հուլիսի 26-ին Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն քաղաքի բնակիչ, 1940թ. ծնված մի տղամարդ, ում աջ ձեռքի բութ մատի երեք քառորդ մասը պոկված է եղել: Խոզ մորթելու ժամանակ կենդանին կծել է տղամարդու մատը:
Տավուշի մարզի Ջուջևան համայնքից մինչ օրս հեռացել է 40 ընտանիք: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ջուջևան համայնքի ղեկավար Ժորա Չիլինգարյանը՝ նշելով, որ նրանց որոշ մասը հավանաբար հետ կվերադառնա: Գյուղապետի փոխանցմամբ ՝ 470 բնակիչ ունեցող գյուղի հիմնական զբաղվածությունն անասնապահությունն է, իսկ կաթնամթերքի իրացման հետ կապված խնդիրներ չկան:
Հարց է ծագում՝ ի՞նչ հաջողությունների համար են պետական բյուջեի սուղ միջոցներից պարգևատրվում մարզպետարանի աշխատողները՝ մարզի համայնքների բյուջեների, սեփական եկամուտների ցածր կատարողականի՞, մարզում գյուղատնտեսական շուկաների՞, մսի՞, բրդի՞, կաշվի՞, հավի ձվի մթերման կայանների՞, հակարկարկտային կայանների բացակայությա՞ն, սահմանամերձ մարզից շարունակվող արտագաղթի համա՞ր, թե՞…
Արարատի մարզի Դարակերտ գյուղի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհու հարվածի հետևանքով 6-րդ դասարանի աշակերտը կորցրել է տեսողությունը 90 տոկոսով, և այն այլևս ենթակա չէ բուժման:
Գեղարքունիքի մարզում, ինչպեսև Լոռիի մարզում միջհամայնքային որևէ երթուղու ուղեվարձի բարձրացում այս պահի դրությամբ չկա: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Գևորգ Խաչատրյանը՝ նշելով, որ երթուղիները շարունակում են բնակչությանը սպասարկել նույն գնով:
Մարզի գյուղացիական տնտեսությունները զբաղվում են այգեգործությամբ, անասնաբուծությամբ, բուսաբուծությամբ, մեղվաբուծությամբ և կերարտադրությամբ: Սահմանին հարակից գյուղական բնակավայրերից արտագաղթը գնալով մեծանում է, գյուղացիներն իրենց հողերը շատ հաճախ չեն էլ մշակում, և հիմնական պատճառը թշնամու կողմից անդադար արձակվող գնդակներն են:
Հետաքրքիր է, այդ նվազագույն աշխատավարձով` 45.000 դրամով, մեր պաշտոնյաները կկարողանայի՞ն գոնե մի ամիս ապրել: Ո՛չ: Իսկ մենք ստիպված ենք գոյատևել այն թոշակով, որը չի կարող մեր դեղերի գումարը նույնիսկ ապահովել, էլ չեմ խոսում ընտանիքների մյուս անդամներին պահելու մասին:
Արձանի շուրջ փռված այգին ամբողջովին աղբի մեջ է ու անխնամ է, իսկ երեկոյան ժամերին այստեղ քաղաքի թափառական շներն են հանգրվանում:
Ցեղասպանությունից մեկ տարի առաջ՝ 1914 թվականին ծնված, Արարատի մարզի Դարակերտ համայնքի բնակիչ Աստղիկ Ավետիսյանի մասին 168.am-ի հրապարակումը՝ «99 տարեկան Աստղիկ տատն իր երեխաների հետ սկայպով է շփվում» վերնագրով, անտարբեր չի թողել նաև Արարատի մարզպետին:
Վերջին շրջանում գազի գնի հետ կապված իրարանցումներից խույս չի տվել նաև Ախուրյանը: Գյուղը Գյումրիին կապող միակ տրանսպորտային միջոցն անհատական տաքսիներն են, որոնց վարորդների մեծ մասը մինչև հուլիսի 7-ը գործող 100 դրամ ուղեվարձն ինքնագլուխ փոփոխել ու դարձրել են 150 դրամ:
Փարաքարի բնակիչները չեն հիշում, թե վերջին անգամ Սուրբ Հարություն եկեղեցում երբ է պսակադրություն եղել, մինչդեռ գրեթե ամեն օր եկեղեցում հոգեհանգստյան արարողություն է:
Քաղաքում որոշ արտադրողների կողմից փոփոխության է ենթարկվել նաև կարագի գինը: Հետաքրքիրն այն է, որ գազի գնի փոփոխությունը պատճառաբանելով՝ նաև այնպիսի ապրանքատեսակներ են թանկացել, որոնք, որպես այդպիսին, կախված չեն գազի գնի փոփոխությունից:
Արդեն մեկ տարի է՝ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակիչները կորցրել են հանգստությունը: Հարևանությամբ գործող գիպսի ու քարի հանքերն առաջացնում են բնակիչների դժգոհությունը: Պայթեցումներից առաջացած փոշին իսկական պատուհաս է դարձել բնակիչների համար:
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի զբաղվածության կենտրոնում գրանցված է թվով 187 գործազուրկ, որից 120-ը կանայք են: 168.am-ի հետ զրույցում կենտրոնի պետ Քոչար Քոչարյանը ներկայացնելով թվային տվյալները՝ նշեց, որ Ճամբարակում աշխատանք փնտրողների գրանցված թիվը 199 է, որից 126-ը կանայք են:
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղը տարածաշրջանի միակ համայնքն է, որը գազիֆիկացված չէ մինչ օրս: Նավուրի գյուղապետ Արամ Նիգոյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ գյուղը գազիֆիկացված չէ դեռևս խորհրդային ժամանակներից:
Յուրաքանչյուր թաղամաս գումար է հավաքել, «դվիժոկ» տեղադրել, որպեսզի կարողանան խմելու ջուր ունենալ: Գյուղացիները կատակով ասում են, որ հաց չեն առնում, բայց էլեկտրաէներգիայի վարձը պարտադիր տալիս են, հակառակ պարագայում՝ ամբողջ գյուղը կզրկվի ջրից:
Հունիսի 22-ին Լոռու մարզպետարանում կազմակերպվել էր «Տարվա լավագույն աշակերտ» մրցանակաբաշխության նախընտրական փուլը, որին մասնակցում էին Վանաձորի «Էվրիկա» դպրոցի և Գյումրու «Ֆոտոն» վարժարանի աշակերտները:
Վերջին շրջանում մեծ աղմուկ հանած գազի թանկացմանը զուգընթաց՝ մեծ աղմուկ են առաջացրել նաև դրանից բխող թանկացումները, մասնավորապես՝ տրանսպորտի ոլորտում: Երևանում տրանսպորտի ուղեվարձի 50 տոկոս թանկացումից անհանգիստ են նաև Գյումրիի բնակիչները:
Շուտով մարզերի գծատերերը կհետևեն մայրաքաղաքի օրինակին: Ի դեպ, մարզերում էլ գծատերերը պատահական մարդիկ չեն և ունեն անհրաժեշտ լծակներ սակագները վերանայել տալու համար, հետո իրենք ինչո՞վ են պակաս մայրաքաղաքի գծատերերից: