Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. 16-ամյա աղջկա ոտքը կտրվել է

Հուլիսի 21-ին, ժամը 08.45-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայք-Զառիթափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Վայք-Զառիթափ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում “Նիսսան” մակնիշի 17 ԼՕ 203 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը, ինչից վարորդ` 1972 թ. ծնված Ա. Աբրահամյանը, ուղևորներ՝ 2006 թ. ծնված Լ. Աբրահամյանը, 1996 թ. ծնված Ա. Սարգսյանը և 1993 թ. ծնված Հ. Առաքելյանը, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տարբեր մարմնական վնասվածքներով տեղի ուժերով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

Shamshyan.com-ի տվյալներով՝ վթարի հետևանքով երկաթե արգելապատնեշը մտել է ավտոմեքենայի մեջ և կտրել Լիլիթ Աբրամյանի ոտքը: Վարորդն ու անդամահատված Լ. Աբրամյանը հայր և աղջիկ են, վերջինս սովորում է Վայքի ավագ դպրոցում:

Տեսանյութեր

Լրահոս