Գյումրեցի լրագրող-հրապարակախոս Համլետ Մոսինյանը շարունակում է անհանգստանալ ու անհանգստացնել ՀՀ իշխանություններին, որ իր հարազատ ծննդավայրում՝ Ալավերդիում, բարձրագույն ուսումնական հաստատության կառավարումը վստահել են մեկին, ով բարձրագույն կրթություն, անգամ մասնագիտական որակավորում չունի:
Միջազգային այս կարևորագույն մրցաշարը նվիրված է շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հաղթանակի 50-ամյակին, որը նա տոնել է 1963 թվականին Միխայիլ Բոտվիննիկի հետ պայքարում:
168.am-ը տեղեկացավ որ երեկ երեկոյան հոսպիտալ են այցելել գնդապետի կրտսեր եղբայրն ու հայրը, որպեսզի նրան հայտնեն մյուս եղբոր՝ Ավետիք Բուդաղյանի մահվան մասին:
Կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ավարտվել է Գյումրու տարածքային բաժնում հայտնաբերված չարաշահումների դրվագով նախաքննությունը:
Ջրաշենցիները պատմում են, որ ուրվականն ունի բարձր հասակ, մորուք, հագին սև շորեր են, ձեռքին գրեթե միշտ քար է պահում, իսկ շալակին պարկ կա: Ուրվականը գյուղի բնակելի տարածք է մտնում կեսգիշերին մոտ: Պատուհաններն է թակում, տանիքներ բարձրանում և տարօրինակ ձայներ հանում:
Հունիսի 15-16-ը և 19-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Հունիսի 17-ին հյուսիսային շրջաններում, 18-ի օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Գորիսեցիները չնայած մանրամասն չեն հետաքրքրվում դեպքի իրական պատճառների մասին, բայց նշում են, որ իրենց ունեցած տեղեկություններով Խաչատրյաններն ու Բուդաղյանները հին հաշիվներ են ունեցել, և վեճն էլ անձնական է եղել:
Ալավերդիում երկու օր առաջ տեղի ունեցավ Հովսեփ Շարմազանովի անվան ֆուտբոլի հուշամրցաշարի եզրափակիչ խաղն ու հանդիսավոր փակումը:
Սիրտ-անոթային հիվանդություն ունեցող հիվանդերի թիվը Սյունիքի մարզում շատ-շատ են: Նրանց մեծ մասը նույնիսկ հնարավորություն չունի հետազոտվելու:
Այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին կինոափառատոններ են կազմակերպվել Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Քաջարանում, Եղեգնաձորում, Նոյեմբերյանում:
Հունիսի 14-16-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 17-18-ը հյուսիսային շրջաններում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվել գողության մի գործ, ըստ որի տնվորը վարձակալած բնակարանը տանտիրոջ պահանջով լքելուց առաջ գողացել է կենցաղային իրերը:
Ուսումնասիրությունն իրականացվել է թատրոնի աշխատակցի դիմում-բողոքի հիման վրա:
Կարծես թե առաջին դեպքն էր, որ անակնկալի եկած քաղաքապետը հայտարարեց նիստի չկայանալու մասին:
Հունիսի 3-ին տեղացած ուժեղ կարկտահարությունից, որը զուգորդվել է ուժեղ քամով և հորդառատ անձրևով, տուժել են Տավուշի մարզի 12 համայնքների գյուղացիական տնտեսությունների ցանքատարածություններ
Հունիսի 13-17-ը Շիրակում, Լոռիում և Տավուշում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Հունիսի 12-ին, ժամը 09.43-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զորավան գյուղի թիվ 19 տանը նկատվել է 2 օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ՊՆ Վանաձորի զինվորական կոմիսարիատից 30 զորակոչիկներ երեկ ճանապարհվեցին զինվորական ծառայության:
Հունիսի 12-16-ին Շիրակում, Լոռիում և Տավուշում առավելապես օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 11-ի, ժամը 19.00-ի դրությամբ Սելիմի լեռնանցքը միակողմանի երթևեկելի է՝ մարդատար ավտոմեքենաների համար:
Հունիսի 11-ին, ժամը 19.19-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 17.00-ից մինչև ժամը 17.30-ը Արագածոտնի մարզի Ցամաքասար գյուղում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են ցանքատարածքներ և մշակովի այգիներ:
Շիրակի մարզի Ազատան, Վահրամաբերդ, Մարմաշեն, Լուսակերտ, Սարատակ, Բենյամին, Այգաբաց, Արևիկ, Ցողամարգ, Արեգնադեմ, Թորոս, Գոգահովիտ, Ողջի, Մայիսյան, Կապս, Գուսանագյուղ, Հովտաշեն և Սառնաղբյուր գյուղերում կարկուտ է տեղացել:
Այսօր Շիրակի մարզի մի շարք գյուղերում կաթ մթերող ընկերությունները առանց որևէ մեկնաբանության իջեցրել են կաթի մթերման գինը. նախկին 150-ի փոխարեն գյուղացիներից կաթը գնում են 140 դրամով:
Պռոշյան համայնքի ղեկավարի 2012 թ.-ի սեպտեմբերի 23-ի ընտրության արդյունքում ընտրված նախկին գյուղապետ, 1963 թ. ծնված Հրաչ Մուրադյանը սպանվել է հրազենից ապրիլի 2-ին՝ գյուղապետարանի դիմաց:
Հունիսի 10-ին, ժամը 20.23-ին ահազանգ է ստացվել, որ Սելիմի լեռնանցքում (Վայոց ձորի կողմից) անձրևաջրերից փլուզվել է ճանապարհի մի հատվածը, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի:
ԲՀԿ-ական պատգամավորը նաև օրինակ է բերել. անգամ այն գյուղերում վնասները ահռելի էին, որտեղ տեղադրված էին հակակարկտային կայաններ, և ըստ նրա՝ աղոթելն այնքան էլ պետք չէ:
«Վարչապետն ասում ա, որ բանկերը սառեցնում են երեք տարով, բայց բանկի տերերը գալիս են մեր տներ և ասում, որ նման բան չկա, իրենց փողերը պիտի տանք, ֆսյո, տոկոսներն են ուզում»
Գագիկ Ծառուկյանն անձամբ այցելեց Արմավիրի մարզի Հացիկ գյուղ՝ կիսելու բնակիչների համընդհանուր ոգևորությունն ու մասնակցելու կայանի շահագործման արարողությանը:
Հունիսի 11-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 12-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 13-15-ին Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Տեղացած կարկուտի հետևանքով Ազատավան, Վահրամաբերդ, Մարմաշեն, Լուսակերտ, Սարատակ, Բենյամին, Այգաբաց, Արևիկ գյուղերում վնասվել են պտղատու այգիներ և ցանքատարածքներ: