
Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

ՀՀ տարածքում`
Հուլիսի 23-ին, 25-26-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին` հյուսիսային շրջաններում, 27-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 24-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 25-ին` նույնքանով կնվազի:
Երևանում`
Հուլիսի 23-ին, 25-26-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է: 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:
Երևանի հուլիսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 38.30C (1989 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 12.40C (1924 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 26.40C