12-ամյա Վանուհին գերել է շվեյցարացիներին Եթե չլինեն ականջօղերը, դժվար կլիներ տարբերել` վաճառողը տղա՞ է, թե՞ աղջնակ: Կարճ, բայց խիտ մազերը ծածկում է կեպին: Աչքերը չեն երեւում կեպիի տակ, որովհետեւ նրա ամոթխած հայացքը գրեթե միշտ ներքեւ է նայում: 12-ամյա Վանուհին է. Եղեգնաձոր-Սյունիք միջպետական ճանապարհին` Սյունիքի դարպասների մոտ, արդեն երկու տարի առեւտուր է անում: Նա մրգեղենի գներն […]
Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում մարդիկ հիմնականում զբաղվում են ջերմոցային տնտեսությամբ, քանի որ ոռոգման ջրի սակավության պատճառով սեփականաշնորհված հողամասերում գյուղացիները չեն կարողանում բանջար-բոստանային մշակաբույսեր ցանել: Հովհաննես Ջամալյանը եւս այս տարի որոշել է տնամերձ հողամասում ջերմոցային տնտեսություն հիմնել եւ վարունգ ու լոլիկ աճեցնել: «Հետքի» հետ զրույցում Հովհաննեսը պատմեց, որ արդեն վաճառքի վարունգ ունի, սակայն գինն այնքան ցածր […]
Վայոց Ձորի Եղեգիս գյուղի վարչատարածքում Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը փոքր հէկ է կառուցում: Մարզպետի անվամբ գրանցված «ԲիԷսԲի» ՍՊԸ-ն արդեն ավարտին է հասցնում հէկ-ի շինարարությունը, սակայն` առանց բնապահպանական փորձաքննության եզրակացության: Բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննության» ՊՈԱԿ-ը մի քանի օր առաջ է հայտարարություն տեղադրել ԲՆ-ի կայքում` մայիսի 11-ին «ԲիԷսԲի» ՍՊԸ-ի կողմից Եղեգիսի գյուղապետարանում կազմակերպվելիք հասարակական լսումների մասին` […]
Մոտկորի ձորը կարող է չորանալ Դեբեդ գետի Մարցիգետ վտակի վրա` Մարց գյուղ բարձրացող ճանապարհի աջ կողմում, ավելի քան 2 ամիս է, ինչ փորձարկվում է նոր փոքր հիդրոէլեկտրակայանը (փհէկ): Այս փոքր հէկ-ի կառուցմանը թե՛ գյուղացիները, թե՛ բնապահպանները բացասաբար էին արձագանքել, այնուամենայնիվ, այն կառուցվեց: «Մարցիգետ ՓՀԷԿ-2» կոչվող փոքր հիդրոէլեկտրակայանը գործարկում է «Արգիշտի 1» ՍՊԸ-ն: Ընկերությունը փաստացի պատկանում […]