Աբովյան քաղաքում քաղաքացին դեպի Երևան երթևեկելու համար վճարում է 200 դրամ, իսկ Աբովյան քաղաքի ներսում՝ 100 դրամ: Թանկացումների ալիքն ահ է առաջացրել աբովյանցիների շրջանում: Ուղևորները հարցնում են ուղեվարձի արժեքն ու նոր վճարում: 168.am-ը զրուցեց Աբովյան քաղաքի որոշ վարորդների հետ, ովքեր, սակայն, չցանկացան անուններով ներկայանալ:
Տավուշի մարզի սահմանամերձ Դովեղ գյուղը չնայած բավականաչափ վարելահողեր ունի, սակայն բնակչությունը, մեծ հաշվով, դրանք չի մշակում: Պատճառն, ինչպես գյուղապետ Սամվել Գորգինյանն է ասում` սահմանին մոտ լինելն է:
Ժամը 21:00-ի սահմաններում Lincoln մակնիշի 15 SO 379 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ Արծվի արձանի հարևանությամբ, բախվել է երկաթյա արգելապատնեշներին:
Արարատի մարզի գյուղերում մեկ ամիս է, ինչ բեռնատարներն առաջարկում են հին ասֆալտ: Այսինքն՝ այն ասֆալտը, որը քերում-հավաքում են մայրաքաղաքի փողոցներից, որպեսզի նորը փռեն: Իսկ հինը-ավելացածը հնարամիտ հայերը վաճառում են գյուղերում: Եվ մարդիկ, որոնք իրավացիորեն հույսները կտրել են, թե մի օր իրենց փողոցները հողից ու ցեխից կազատվեն, վճարում են և հին, սարսափելի հոտ արձակող օգտագործված ասֆալտը շաղ տալիս իրենց բակերում:
Ոչ մի օգնություն կամ օժանդակություն չեն ստացել ոչ միայն Անտառուտի և Օրգովի, այլև մարզի մյուս համայնքները: Օրինակ, Թալինի Դավթաշեն և հարակից գյուղերում ցուրտն ու կարկուտը ծիրանի այգիների բերքը հիմնովին ավերեցին, և մարդիկ ծիրանի երես չտեսան: Իսկ գյուղացու ընտանիքի համար դա նշանակում է չմարվող վարկ, չգնված մանկական կոշիկ… և այլն, և այլն:
Արմավիրի մարզի բազմաթիվ համայնքներում մի կաթիլ ջուրն անգամ գումար արժե, ու տեղի բնակիչները գիտեն` ինչպես խնայել ջուրը: Թեպետ պատասխանատու մարմինները, քաղաքային և մարզային իշխանությունները հավաստիացնում են, որ ծորակից հոսող ջուրը մաքուր է և համապատասխանում է նորմային, սակայն ջուրը ոչ միայն տհաճ հոտ ու համ ունի, այլև ժանգագույն է:
Գյուղացիների ճնշող մեծամասնությունը վարկառու է տարբեր բանկերում: Չնայած նրան, որ վերջին տարիներին պետությունը սուբսիդավորում է գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքի որոշակի հատվածը, բնակչությունն, ամեն դեպքում, վստահությամբ չի վերաբերվում գյուղատնտեսական վարկերին:
Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակչության հիմնական զբաղմունքն արտագնա աշխատանքի մեկնելն է, համենայնդեպս, այդպես է նշված Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքէջում` համայնքների մասին բաժնում:
Հուլիսի 23-ին, ժամը 12.45-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջան թիվ 15 շենքի 33-րդ բնակարանի լոգարանում այրվում է ջրատաքացուցիչ:
Վանաձորում այսօր մեկնարկեց «Ընդդեմ Վանաձորում տրանսպորտի թանկացման» քաղաքացիական նախաձեռնությունը, որն իր բողոքի ձայնն է բարձրացնում տրանսպորտի թանկացման վերաբերյալ սկսված գործընթացներում քաղաքացիներին մասնակից չդարձնելու, հանրային լսումներ չկազմակերպելու համար:
Ամեն անգամ անցնելով մեր Յոթ Վերքի մոտով` խաչակնքվում ու փառք եմ տալիս Աստծուն, որ Եկեղեցիս չեմ ուրացել:
Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղը գտնվում է Վարդենիսի տարածաշրջանում, Վարդենիս քաղաքից 2 կմ դեպի հարավ, մարզկենտրոնից 86 կմ հեռավորությամբ, ծովի մակարդակից 1991 մետր բարձրության վրա: Համայնքն ունի 4616 բնակիչ:
Հունիս-հուլիս ամիսներին Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի 3 գյուղերում` Հագվի, Շամլուղ և Աքորի, գրանցվել է խոզերի պաստելիոզ հիվանդություն. Հագվիում` 3, Շամլուղում 2, Աքորիում 1 տնտեսություն: Հիվանդության առաջին դեպքը գրանցվել է հունիսի 6-ին` Հագվիում, վերջինը` հուլիսի 7-ին:
Արշավիր Լազարյանը չի բացառում, որ անչափահաս երեխաների և կնոջ հետ միասին արտագաղթեն Հայաստանից:
Հիսուն տարի է, ինչ Հայաստան եմ տեղափոխվել Վրաստանից: Եկա հայրենիք՝ հայկական կրթություն ստանալու: Մի քանի մասնագիտություն փոխելուց հետո ընդունվեցի Մանկավարժական համալսարան:
Գյուղը մի կերպ է յոլա գնում առանց ջրի, էլ չեմ ասում ոռոգման ջրի հարցը, որն առհասարակ չգիտենք, թե ե՞րբ կարող է լուծվել: Մարդիկ չեն կարող իրենց հողերն օգտագործել` մեծ մասշտաբի գյուղատնտեսություն դնել, եկամուտ ստանալ, այստեղից էլ արտագնա աշխատանքների մեկնող մարդկանց թիվն է ավելանում:
Հուլիսի 23-ին, 25-26-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին` հյուսիսային շրջաններում, 27-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Դեպքը տեղի է ունեցել 2013թ. մարտի 4-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում՝ Երևանում: Ախցխեցյանները Երևան քաղաքի Այգեստան թաղամասի 9-րդ փողոցից բռնություն գործադրելու միջոցով, առևանգել են Սեդա Ալվանջյանին` ամուսնության նպատակով։
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Ռուբեն Վարդանյանի, Արգիշտի Վիրաբյանի և Նորայր Եղիազարյանի դեմ հարուցված քրեական գործը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Վայք-Զառիթափ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում “Նիսսան” մակնիշի 17 ԼՕ 203 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը:
Ժամը 03.18-ին հրշեջ-փրկարարները մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցրել են:
Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում այսօր դարձյալ անհանգիստ էր: Այս անգամ գյուղի բնակիչների բողոքն ուղղված էր իրենց համագյուղացի Արայիկ Պետրոսյանի կալանավորման դեմ:
Վթարի հետևանքով ВАЗ 2121-ը կողաշրջվել է, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանն ասաց, որ ինքնասպանության փորձ կատարող կինը բնակվում է եղբոր հետ, ով ևս ունի հոգեկան առողջության հետ կապված լուրջ խնդիրներ. «Կնոջ մոտ անհավասարակշռված վիճակ է, իր՝ նման քայլի դիմելն ինքը շատ հաճախ չի էլ կարողանում պատճառաբանել, անտրամաբանական բաներ ա ասում»:
«Ամբողջ Եվրոպայում, այո, երեխաներ ունեմ, Ամերիկա ունեմ, Հոլանդիա, Գերմանիա, կուզես՝ սաղի անուններն ասեմ, մեր նախնիների անուններն են»,- ասում է նա: Իր երեխաների հետ նա սկայպով է շփվում:
Շիրակի Մարզի «Սիզավետի միջնակարգ դպրոց»-ի տնօրեն Վարդանիկ Վարդանյանը իր եղբոր սոցիալական և նյութական վիճակը բարելավելու նպատակով` նրան դպրոցում որպես պահակ աշխատանքի է ընդունել, ինչի համար նախաքննական մարմինը նրան մեղադրանք է առաջադրել:
Մի անգամ Եհովայի վկաներից մեկի ձեռքից խլեցի իրենց նոթատետրն ու վռնդեցի շենքից: Նոթատետրում տեսա, որ Աբովյան քաղաքը քարտեզագրված էր՝ ըստ շենքերի, բնակարանների, ու մանրամասն գրառումներ էին արված:
Տավուշի մարզում այս տարի անասնակերի, մասնավորապես` խոտի պաշարի հարցը կարելի է լուծված համարել:
Արարատի մարզում ընդամենը մեկ գյուղմթերքի վերամշակման գործարան կա, կարելի է ասել՝ «մոնոպոլ» կարգավիճակով, քանի որ, ասենք, Մասիսի «Ալիշան» փոքր արտադրամասի դռները տարիներով փակ են՝ անգամ բերքի ամենաթեժ ամիսներին:
«Սա շնո՞րհք է, սա ապրելու ձև՞ է, մենք էլ պետք է ասենք, որ քաղաքո՞ւմ ենք ապրում»,- քաղաքի աղբակույտերն է ցույց տալիս արմավիրցի Ներսեսն ու ավելացնում, որ հատկապես ամռան տապին անհնար է քաղաքում ապրելը: «Հոտից չգիտես ի՞նչ անել»,- ասում է նա: