Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ներկայացնելով մարզի կրթության ոլորտում առկա խնդիրները՝ առաջարկել է դպորցները դարձնել հնգօրյա: Չնայած նախարարը դեմ չէր, բայց գյուղական դպրոցների տնօրեններն առարկել են՝ նշելով, որ դպրոցներում չկան ճաշարաններ, և երեխաները չեն կարողանա ճաշել: Մարզպետը առաջարկել է քննարկել հարցը և հույս հայտնել, որ ելքը կգտնվի:
Արագածոտնի մարզում գործում է կրթության ոլորտի 121 ոչ պետական կազմակերպություն, որից 119-ը` հանրակրթական դպրոցներ են, 1-ը հատուկ դպրոց է, 1-ն էլ՝ մարզադպրոց:
Գյումրիի բազմահարկերից մեկում բնակվող Թաթարյանների ընտանիքի հինգ անդամներից չորսը, այդ թվում՝ երկու անչափահաս երեխաները, ունեն երկրորդ կարգի հաշմանդամություն: Այս ընտանիքի ապրուստի միակ միջոցը հաշմանդամության թոշակն է, որը հիմնականում ծախսում են ամենամսյա բուժզննման նպատակով Երևան մեկնելու համար:
Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանի փոխանցմամբ՝ օգոստոսի 26-ի դրությամբ մթերող կազմակերպությունների կողմից ընդունվել է շուրջ 316 տոննա դեղձ, արտահանվել` 300 տոննա, որից 115 տոննան՝ «Սպայկա» ընկերության կողմից:
Սուպերմարկետը, որ միակն է Էջմիածնում և քաղաքի կենտրոնական փողոցներից մեկի վրա է գտնվում, ինչպես արդեն նշել էինք, պատկանում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորը` Ոսկեհատ համայնքի ղեկավար Գեւորգ Ներսիսյանին, աշխատացնում է Գ. Ներսիսյանի եղբայրը:
19.000-ից ավելի բնակիչ ունեցող Արթիկն այսօր լուրջ հիմնախնդիրների առաջ է կանգնած: Գոյատևելու և ընտանքի անդամներին սովի չմատնելու համար արթիկցիները բոլոր մարզերի բնակիչների նման մեկնում են արտերկիր` աշխատանք գտնելու և գումար վաստակելու ակնկալիքով: Հեռացողների հիմնական մասը վերադառնում է հայրենի օջախ:
Գյուղապետի խոսքով՝ փլուզման վտանգի տակ է գտնվում 90 տուն, որոնց բնակիչների ճակատագրերն անորոշ են. նրանք շարունակում են մինչ օրս բնակվել օր-րի փլվող տան ներսում. «Անըդհատ հոսք կա, վտանգը մեծ է, բայց դե ինչ արած, գյուղացին էսօր փող չունի, որ կարողանա նոր տուն առնի, ստիպված ապրում է էդ պատերի մեջ»:
Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքը հայտնի է հարուստ պատմամշակութային կոթողներով: Դրանք պահպանության կարիք ունեն:
Ինչպե՞ս պետք է ապրի թոշակառուն, եթե իր ստացած կենսաթոշակի միջին չափը չի համապատասխանում գոնե նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքին: Շատերի պնդմամբ` Գյումրին ծերացող քաղաք է համարվում:
Գյումրիի Ղանդիլյան 22 Ա շենքի 43 տան բնակիչ Զավեն Սարգսյանը ուղեղի կաթված ստանալուց հետո արդեն երեք տարի է՝ գամված է անկողնուն: Նա չի կարողանում անգամ ինքնուրույն տեղաշարժվել և տարրական կենցաղային հարցերը լուծել ու կարիքները հոգալ:
Աբովյան քաղաքի մեծ աղբարկղերի մոտ հաճախ կարելի է հանդիպել նրան: Նա փորփորում է աղբարկղերը, տեսակավորում աղբն ու իր հետ տանում: 53-ամյա Վարդանն ասում է, որ վաղուց է այս գործով զբաղվում, ժամանակին հարբեցող էր ու խմիչք գնելու համար էր շիշ հավաքում, այժմ՝ 81-ամյա մորը պահելու համար է շշերը, ապակու տեսակները հավաքում և գումարի դիմաց հանձնում:
Դատախազի փոխանցմամբ՝ բնակարանային գողությունների դեպքում իրավապահները հիմնականում գործ են ունենում խմբավորումների հետ, որոնք և հեղինակում են բազմաթիվ բնակարանային գողություններ:
Զբաղվածության գործակալություն դիմող և գործազուրկ համարվող ոչ բոլոր անձինք կարող են նպաստ ստանալ: «Քաղաքացին ընդգրկվում է նպաստառուների ցանկում, եթե չունի աշխատանք, հող կամ այլ ունեցվածք, մեքենա և չի համարվում անհատ ձեռնակատեր չէ»:
Վանաձորի մի շարք մթերային խանութներում արդեն մեկ շաբաթ և ավել է, ինչ ձու չեն ընդունում: Պատճառն, ըստ խանութպանների, ընկերությունների կողմից խանութներին ձու չմատակարարելն է:
Խնդիրն առկա է նաև Արագածոտնի մարզում, որտեղ օրերս մարզ այցելության ժամանակ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հետ հանդիպման ժամանակ նշված խնդրի մասին բարձրաձայնել են նաև մարզի բնակիչները:
Նստացույցը, ազատամարտիկների վստահեցմամբ՝ հանգիստ է անցել, միայն երեկ փոքր միջադեպ է գրանցվել, որին, սակայն, ըստ նրա՝ «որևէ լուրջ բնորոշում տալ չարժե». «Թեթև լեզվակռիվ եղավ մի մարդու հետ, ով եկել հարց ու փորձ էր անում, թե ինչի՞ ենք հավաքվել, ինչի՞ ենք նստել ու պահանջներ ներկայացնում: Մենք էլ ոստիկանին խնդրեցինք, որ կարգի հրավիրի այդ պարոնին»,- մեզ հետ զրույցում պատմեցին նրանք:
Կիրակի՝ օգոստոսի 25-ին կայացած Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ավագանու անդամների արտահերթ ընտրություններում առաջադրված 6 թեկնածուներից մեկը չընտվեց:
«Մտածեցինք, որ պետք է սկսել երեխաներից, քանի որ մարդն իր կյանքի ընթացքում այնքան է խճճվում, որ մոռանում է երազանքների, դրանց իրականացման հնարավորությունների մասին: Մանուկների աշխարհն ուրիշ է, մենք բոլորս էլ կարիք ունենք մանկանալու և հիշելու, որ շատ բաներ իրականում հնարավոր են, որ հրաշքներ իրոք լինում են»:
NEWS.am-ի տեղեկություններով` Արա Դոլունցի փոխարեն մարզպետի տեղակալ կնշանակվի Արտակարգ իրավիճակների նախարարության Սյունիքի մարզային սեյսմիկ ծառայության բաժնի պետ Ստեփան Բաղդասարյանը:
Գեղարքունիքի մարզում կան մի շարք գյուղական համայնքներ, որոնք թերանում են սեփական եկամուտների հավաքագրման հարցում: 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետարանի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Իվան Աատրյանը:
Շիրակի մարզի Կրասար, Զույգաղբյուր և Աշոցք գյուղերում տեղացել է ուժեղ կարկուտ, ինչից վնասվել են գյուղերի գյուղատնտեսական նշանակության ցանկատարածքներ և բանջարաբոստանային տնտեսություններ:
ՎԱԶ 21.06 մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը և հարվածել ՎԱԶ 21.06 մակնիշի ավտոմեքենային, որի ուղևորներից մեկը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Օգոստոսի 24-ին, ժամը 18.20-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի տներից մեկում օձ են նկատել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գյուղական տարածքներում փոփոխություններ ևս նկատվում են: Մասնավորապես, Ախուրյան համայնքի բնակիչները նշում են, որ աղբատար մեքենան գյուղ գալիս է շաբաթը երկու անգամ` երեքշաբթի և շաբաթ օրերին:
Արմավիրի մարզպետարանի կրթության բաժնի պետ Անդրանիկ Թովմասյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ, նախորդ տարվա համեմատ, առաջին դասարանցիների թիվն ավելացել է 430-ով:
Գեղարքունիքի մարզում այս պահին մեծ թափով իրականացվում են հացահատիկի բերքահավաքի աշխատանքները:
Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններին ինքնաառաջադրված անկուսակցական Պավլիկ Սարգսյանը սահմանված ժամկետում (մինչև օգոստոսի 22-ը, ժամը 13.00-ը) չի ներկայացրել պատգամավորի թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փաստաթղթերում բացակայող 1 մլն դրամի գրավի անդորրագիրը:
«Մարդիկ իրար հետ մի բաժակ խմում են, հետո դանակահարում մեկը մյուսին՝ վիճաբանելով ճղճիմ թեմաներով, օրինակ՝ ինչո՞ւ իմ կենացը չխմեցիր և այլն: Այստեղ արդեն կա կենցաղավարության խնդիր, մարդկանց իրավագիտակցությունը բարձրացնելու խնդիր»,- ասել է նա:
Կիրակի օրը՝ օգոստոսի 25-ին, Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում քվեարկվելու է մեկ թեկնածու՝ ինքնառաջադրված, ՀՀԿ-ական, 30-ամյա Մարատ Գերասիմյանը: Մյուս թեկնածուն՝ անկուսակցական Պարույր Գաբրիելյանը, գրանցումից հետո ինքնաբացարկ էր ներկայացրել:
Այս տարի էլ այն կսկսվի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրից, այնուհետև խումբը կայցելի Կուբաթլի, Արալեռ, Հադրութ, Էդիլլվա ձորակ, Մարտունի, Ասկերան, Ստեփանակերտ, Մարտակերտ ու շրջակա գյուղեր: Ուխտագնացության ավարտը կտրվի Շուշի և Բերձոր քաղաքներում: