
Արմավիր-Երևան ավտոմայրուղու մի հատվածը վերածել են «փորձադաշտի»

Արմավիր-Երևան ավտոմայրուղու Ակնալիճ համայնքի հատվածում արագաչափ տեղադրելուց հետո սկսվել են ճանապարհային նշանների փորձարկումները: Ինչպես գրում է alttv.am-ը, առաջին հերթին, չգիտես ինչու, Ակնալիճ ճանապարհային ցուցիչ նշանի կապույտ գույնը փոխարինվեց սպիտակով, և դա այն պարագայում, երբ Ակնալիճ գյուղը տեղակայված է բացառապես ավտոմայրուղու մի կողմում և ունի գետնանցում: Տեսնելով, որ անտրամաբանական է մայրուղու այդ հատվածում արագությունը սահմանափակել 90-ից 60 կմ/ժամ արագության, մայրուղու երկու կողմում ավելացվեցին 70 առավելագույն արագության նշաններ: Վարորդները սովորեցին նաև այդ փոփոխություններին: Օրերս մայրուղու այդ հատվածում վերականգնվեց «Ակնալիճ» ճանապարհային նշանների կապույտ գույնը:
Ամբողջական հրապարակումը՝ այստեղ