
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը վտանգավոր է (լուսանկարներ)

Վանաձորից Ալավերդի, միևնույն ժամանակ նաև միջպետական Վանաձոր-Վրաստան ավտոճանապարհին կան հատվածներ, որոնք իսկապես պատուհաս են վարորդների համար: Քանդված ու նեղ ճանապարհների, հսկա փոսերի ու ցածր թունելների պատճառով ճանապարհահատվածին հաճախ են խցանումներ լինում: Նմանատիպ խնդիր կա նաև Վանաձորից դուրս եկող հատվածում`կամրջի տակ, որտեղ ճանապարհը այնքան վատ վիճակում է, որ մարդատար ավտոմեքենաներից և ոչ մեկը չի անցնում առանց ավտոմեքենան վնասելու: Վիճակն առավել քան սրվում է հատկապես անձրևային եղանակին, երբ կամուրջի տակի փոսերը լցվում են սելավաջրերով` երթևեկը դարձնելով անհնարին: Նշված ճանապարհով են երթևեկում նաև հանրապետությունից դուրս գնացող հսկա բեռնատար մեքենաները, ինչպես նաև օտարերկրյա հյուրերն ու պաշտոնյաները, որոնց համար կարծում ենք, ևս տհաճ է միջպետական այս ճանապարհի նմանօրինակ վիճակը:
Էդվարդ Արզումանյան
Լուսանկարները`հեղինակի