Բաժիններ՝

Այգեպար համայնքում կրակոցների ձայները սովորական են դարձել

Տավուշի մարզում վերջին օրերին հակառակորդի կողմից ակտիվացել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, ինչի արդյունքում նաև վիրավորներ կան: 168.am-ի հետ զրույցում սահմանամերձ Այգեպար համայնքի ղեկավար Անդրանիկ Ադինյանն ասաց, որ երեկ գիշեր ևս կրակոցներ են եղել, ինչի արդյունքում նաև ժամկետային զինծառայող է վիրավորվել:

Գյուղապետի փոխանցմամբ՝  կրակոցները գյուղում հաճախակի են լինում: 738 բնակիչ ունեցող Այգեպար համայնքի բնակչության 30 տոկոսն, ըստ գյուղապետի, պայմանագրային զինծառայողներ են: Այգեպար համայնքում չնայած կրակոցներ հաճախ են լսվում, սակայն այգեպարցին գյուղից չի հեռանում. «Գյուղից արտագաղթողներ չկան: Սովորել ենք էս վիճակին»,- ասաց գյուղապետը: Նշենք, որ Այգեպարը սահմանից գտնվում է մեկ ու կես կիլոմետր հեռավորության վրա:

Տավուշի մարզ

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս