
Ավտովթար` Վանաձորում (տեսանյութ, լուսանկարներ)

Այսօր` օգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: ժամը 14:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցում իրար են բախվել Վանաձոր քաղաքի բնակիչներ, 1963 թվականին ծնված Վաղինակ Մկրտչյանի վարած «Վազ 2105» մակնիշի 36 ՕՏ 038 համարանիշի և 1990 թվականին ծնված, Գևորգ Սաֆարյանի վարած «Օպել Աստրա» մակնիշի 36 VL 304 համարանիշի ավտոմեքենաները:
168.am-ի Լոռու թղթակցի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Դեպքի վայրում աշխատել են Լոռու ճանապարհային ոստիկանները` հետաքննիչ Արայիկ Սաֆարյանի գլխավորությամբ:
Լուսանկարներն ու տեսանյութը` հեղինակի