Բաժիններ՝

Բնապահպանությունը հերիք չէր, հիմա էլ` դատախազությունը

Հուլիսի 31-ից Հայաստանի բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժինը Կապանի «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲ ընկերությունում (նախկին «Դինո գոլդ մայնինգ քամփնի») ստուգումներ է սկսել: Այն տևելու է 75 օր: Ըստ բնապահպանների, սա նրանց գործառույթն է և ստուգվում են բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման և նորմերի պահպանման վերաբերյալ ընկերության կողմից իրականացված գործողությունները: Վերջին անգամ ընկերությունում ստուգումներ անցկացվել են 2010 թվականին: Ի դեպ, այս պահին Սյունիքի մյուս հանքարդյունաբերական ձեռնարկությունում՝ Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլեբդինային կոմբինատներում բնապահպանական տեսչությունը ստուգումներ չի իրականացնում:

Ավելացնենք նաև, որ երեկ օգոստոսի 7-ին Սյունիքի մարզի դատախազությունը 2012թ. դեկտեմբերի 1-ին «Դանդի փրիշս մեթալս Կապան» -ի  կողմից վտանգավոր քիմիական նյութեր փոխադրելու կանոնները խախտելու հետևանքով, անզգուշությամբ շրջակա միջավայրին՝ ճանապարհի մերձակա 30քմ հողատարածքին, էական՝ 300 հազար դրամ վնաս պատճառելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու որոշում է կայացրել:

ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ տնտեսական կամ այլ գործունեության վնասակար արտադրանքով հողը թունավորելը, աղտոտելը կամ այլ կերպ փչացնելը, որը կատարվել է թունաքիմիկատների, պարարտանյութերի, բույսերի աճի խթանիչների կամ այլ վտանգավոր քիմիական կամ կենսաբանական նյութեր պահելու, օգտագործելու և փոխադրելու, ինչպես նաև հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնները խախտելով, որը դիտավորությամբ կամ անզգուշությամբ էական վնաս է պատճառել շրջակա միջավայրին:

Նյութերն ուղարկվել են Սյունիքի մարզի քննչական բաժին, կատարվում է նախաքննություն:

Լուսանկարը՝ Արմենպրեսի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս