Բաժիններ՝

Կոտայքի 90 դպրոցներում շախմատ են դասավանդում

Աբովյան քաղաքի շախմատի դպրոցը հիմնվել է 2006 թվականին: Այնտեղ ուսանում է շուրջ 250 աշակերտ: Դպրոցի տնօրենը` միջազգային գրոսմաստեր Նաիրա Մովսիսյանն է, ով նաև կրթության և գիտության նախարարի ներկայացուցիչն է Կոտայքի մարզում: 168.am-ի հետ զրույցում նա ներկայացրեց դպրոցի արդեն իսկ գրանցված հաջողությունների մասին. «Հենց այս պահին դպրոցում անցկացվում է Աբովյանի ամենամյա շախմատի բաց առաջնությունը, որն արդեն 4 տարվա պատմություն ունի: Հյուրեր ունենք տարբեր երկրներից, տարբեր կարգի վարպետներ են մասնակցում ու տարիքային սահմանափակում չունենք, ամենամեծ մասնակիցը 75 տարեկան է:

Ուրախությամբ ուզում եմ նշել, որ այս տեսակ մրցաշարը հանրապետությունում եզակիներից է: Օգոստոսի 9-ին կամփոփենք տվյալները և ունենք 3 դրամական մրցանակային տեղ՝ 100, 80 և 60 հազար դրամ, ինչպես նաև հատուկ մրցանակներ էլ ենք նախատեսել»:
Շախմատի դպրոցում արդեն սերնդափոխություն է տեղի ունենում, սաներն ընդունվում են Հայկական պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ, մասնակցում են միջազգային մրցաշարերի ու լավ տվյալներով վերադառնում: Նաիրա Մովսիսյանը նշեց նաև, որ ամեն տարի անցկացվում է դպրոցի հիմնադրի, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանի անվան մրցարշավ, որն, ի դեպ, հովանավորում է Աբովյանի գործող քաղաքապետը:

shaxmat6 shaxmat4 shaxmat2 shaxmat7

Առհասարակ Կոտայքի մարզում մեծ ուշադրություն են դարձնում շախմատի զարգացմանը: Կոտայքի 90 դպրոցներում շախմատ է դասավանդվում, բոլոր դպրոցներում առկա են հատուկ դասասենյակներ, անհրաժեշտ պարագաներ, իսկ ուսուցիչները տարին մի քանի անգամ վերապատրաստվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս