Բաժիններ՝

Շնող գյուղում հրդեհված այգիների փաստով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում (լուսանկարներ)

Լոռու մարզի Շնող համայնքում օրերս բռնկված հրդեհի հետևանքով վնասվել են նաև պտղատու այգիներն ու խաղողի այգիները: ԱԻՆ Լոռիի մարզային փրկարարական վարչության տրամադրած տվյալների համաձայն` օգոստոսի 6-ին, ժամը 13:29-ին հրդեհ է բռնկվել Շնող համայնքի «Դուզ» կոչվող այգիներում: Դեպքի վայր է մեկնել  Թումանյանի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, որը հասել է կանչի վայր ժամը 14:00-ին: Հրդեհը մարվել է ժամը 16:35-ին, այրվել է մոտ 4.5 հա չոր խոտածածկույթ, այդ տարածքում գտնվող Շնող համայնքի բնակիչներ Ավետիք Ղազարյանին պատկանող մոտ 150 դեղձենի մասնակի և Հրանտ Մեհրաբյանին պատկանող մոտ 4000 քառակուսի մետր տարածքում գտնվող խաղողի վազեր մասնակի:

Կատարվածի հետ կապված ոստիկանությունում ևս նյութեր են նախապատրաստվում, իսկ թե ի՞նչն է եղել հրդեհի պատճառը, գյուղապետն ու շնողեցիները դժվարանում են ասել: Վարկածների մեջ, սակայն, նշվում է նաև դիտավորյալ հրկիզումը: Հրդեհված այգիների սեփականատերերի փոխանցմամբ՝ այգին գրեթե ամբողջությամբ վնասվել է, իսկ մասնակի, այն էլ 30 տոկոսով վերականգնելու համար տարիներ են պետք և ֆինանսական լուրջ միջոցներ, սակայն բնակիչները այգին վերականգնել չեն պատրաստվում:

Shnox (3)

Shnox (4)

Կարդացեք նաև

Shnox (2)

Shnox (5)

Լուսանկարները՝ ԱԻՆ Լոռիի մարզային փրկարարական վարչության

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս