Սուրիկ Խաչատրյանին դուելի է հրավիրում
Օգոստոսի 5-ին սկսվել է Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում սեպտմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի պատգամավորի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությանը մասնակցելու ցանկություն ունեցող թեկնածուների առաջադրումը: Այսօրվա դրությամբ դեռևս ոչ մի թեկնածու փաստաթղթերը չի ներկայացրել ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Փոխարենը՝ տարբեր անուններ են շրջանառվում և «Ֆեյսբուքում» ակտիվ քննարկումներ են ընթանում:
Կապանի «Խուստուփ ԹԻՎԻ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն և գլխավոր խմբագիր Սասուն Մանուկյանը լսել է, որ առաջադրվելու է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
«ԼՈՒՐ Է ՇՐՋԱՆԱՌՎՈՒՄ… որ Լիսկան առաջադրվելու է թիվ 38 ընտրատարածքում… կարծում եմ սա պարզունակ հնարք է, բայց ամեն դեպքում ասեմ` ԵՍ ՆՐԱՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԴՈՒԵԼԻ. եթե ինքը առաջադրվի՝ ես եմ առաջադրվելու…»,- գրել է Սասուն Մանուկյանը «Ֆեյսբուք»-ի իր գրառման մեջ:
Թեկնածուների առաջադրման վերջին ժամկետը օգոստոսի 15-ն է: Հիշեցնենք, որ պատգամավորի մանդատը թափուր է մնացել, քանի որ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը հուլիսի 14-ին նշանակվել է Սյունիքի մարզպետ: