
Սպանել է իրեն խայթած օձին և քայլել 1 կմ

Սյունիքի մարզի Շիկահող գյուղի 49-ամյա բնակիչ Համլետ Պատվականյանը ոտնաթաթին ծակոց զգալով՝ անմիջապես հասկացել է, որ օձ է և խայթելուց հետո հասցրել է սպանել: Դրանից հետո նա քայլել է մոտ 1 կմ, որից հետո հարևանները նրան հասցրել են հիվանդանոց:
«Հիվանդի վիճակը միջին ծանրության է, մինչև գոտկատեղ նրա մարմինը այտուցված է: Խայթոցից հետո արգելվում է տեղաշարժը: Հիվանդի բախտը բերել է, որ երկարաճիտ կոշիկներով էր և թույնը անմիջապես չի տարածվել»,- 168.am-ին ասացին Կապանի բժշկական կենտրոնից: Մոտ երկու շաբաթ Պատվականյանը դեռ կմնա հիվանդանոցում:
Նշենք, որ այս տարի Կապանի հիվանդանոց են տեղափոխել օձի խայթոցից տուժած ևս երկու հոգու, որոնք ապաքինվել են և մահացու դեպք չի գրանցվել: