Բաժիններ՝

Տավուշի մարզի ամենափոքր գյուղում 50 ընտանիք է բնակվում

Տավուշի մարզի մեծ թվով բնակչություն ունեցող համայնքներն են  Աչաջուրը (4570 բնակիչ), Կողբը (4530 բնակիչ) Գանձաքարը (3530 բնակիչ), Հաղարծինը (3780 բնակիչ) և Այգեհովիտը` 3600 բնակիչ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետարանի ՏԻ ՀԳՄ հարցերով վարչության պետի տեղակալ Հայկ Փաշինյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ բնակչության ամենափոքր թվով գյուղական համայնքը  Աճարկուտ համայնքն է` 185 բնակչով: Այնուհետև արդեն Կիրանցն է` 289 և Աղավնավանքը` 290 բնակիչներով: Աճարկուտ համայնքի բնակչության հիմնական զբաղմունքը բուսաբուծությունն ու անասնապահությունն է, զբաղվում են նաև մեղվաբուծությամբ: Գյուղը գազաֆիկացված չէ: Աճարկուտում այժմ բնակվում է 50 ընտանիք: 70 աշակերտի համար կառուցված դպրոցն այժմ ունի ընդամենը 11 աշակերտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս