
Վանաձորում մեկ տարում շան կծածի 60 դեպք է գրանցվել

Վանաձորում ընթացիկ տարում գրանցվել է շան կծածի 60 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ դեպքերն այս տարի փոքր-ինչ ավելացել են: 168.am-ի հետ զրույցում Հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային կենտրոնի համաճարակաբան Անահիտ Հակոբյանն ասաց, որ շան կծածի դեպքերից մեկ երրորդը հասցվել է թափառող կենդանիների, մնացած մասը` տնային պայմաններում պահվող շների կողմից: Հիշյալ ժամանակահատվածում կենտրոնում գրանցվել է նաև առնետի կծածի 5 դեպք:
Վանաձոր