Աճարկուտ համայնքի բնակչության հիմնական զբաղմունքը բուսաբուծությունն ու անասնապահությունն է, զբաղվում են նաև մեղվաբուծությամբ: Գյուղը գազաֆիկացված չէ: Աճարկուտում այժմ բնակվում է 50 ընտանիք: 70 աշակերտի համար կառուցված դպրոցն այժմ ունի ընդամենը 11 աշակերտ:
Հուլիսի 31-ից Հայաստանի բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժինը Կապանի «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲ ընկերությունում (նախկին «Դինո գոլդ մայնինգ քամփնի») ստուգումներ է սկսել: Այն տևելու է 75 օր:
Կամավորական աշխատանքների կարևորությունը հասարակության ներսում առկա և խորացող անտարբերությանը զուգընթաց գնալով աճում է: Ներկա սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական իրականության հետ հաշտվել, նշանակում է՝ գնալ դեպի կատարյալ կործանում:
Խորհրդային կարգեր, որպես այդպիսին, գյուղում պաշտոնապես չկան, սակայն խորհրդային միության և առաջնորդի պաշտամունք` որքան ուզես:
«Մենք սահմանամերձ գյուղ ենք, առանց այդ էլ դժվարություններն ավելի շատ են, քան այլ գյուղերում, հիմա էլ մեզ կտրում են արտաքին աշխարհից: Տրանսպորտ չկա: Քաղաք գնալու համար կամ պետք է ժամերով փողոցում կանգնես, որ ծանոթ մեկը գա քեզ տանի, կամ էլ պետք է տաքսի նստես»:
Գյումրեցին երբեք չի ընդունել և հուսամ` ապագայում էլ չի ընդունի ներկայումս մոդայիկ համարվող օտարածին, վատը սերմանող խեղկատակությունները, որը, ցավոք սրտի, արվեստ են կոչում …
Այս պահին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը Կապանում հրավիրել է ՀՀԿ մարզային խորհդրի նիստ: Օրակարգում՝ Կապանի և Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածուի առաջադրման հարցն է:
Տարիներ շարունակ գյուղին ոռոգման ջրով ապահովել է «Սև ջուր» ՋՕԸ-ն, սակայն մի քանի տարի անց «Սև ջուրը» անհասկանալիորեն ցամաքեց: Աստիճանաբար ջրի ծորակներից հեռու գտնվող հողերը չմշակվեցին ու գյուղացին մնաց ձեռնունայն:
Օգոստոսի 5-ին սկսվել է Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում սեպտմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի պատգամավորի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությանը մասնակցելու ցանկություն ունեցող թեկնածուների առաջադրումը:
Յոթ Եկեղեցիների քաղաք. այսպես էին կոչում Գյումրին նախկինում: Հիմա էլ քաղաքը հայտնի է իր եկեղեցիներով, սակայն, ցավոք, եկեղեցիներից դեռևս ոչ բոլորն են կանգուն վիճակում: Ճարտարապետական զարմանալի և տարբերվող առանձնահատկություններ ունեցող քաղաքում եկեղեցիները միշտ ունեցել են իրենց ուրույն տեղը:
Աբովյան քաղաքի Հանրապետության 36 շենքի բնակչուհի Ժաննա Ավետիսյանից ահազանգ էինք ստացել, որ իրենց շենքի դիմաց գտնվող կանաչապատ տարածքը Աբովյանի քաղաքապետարանը վաճառել է Նաիրյան 2 շենքի բնակիչ, քաղաքապետարանի աշխատակից Աշոտ Գյուլումյանին:
«Տրանսպորտը օրը մի անգամ տուդա-աբրատնի էր անում, բայց ի՞նչ անցավ էս մեր խելոք մարզպետի ու նրա ենթակաների մտքով, որ տրասնպորտի քոքը տվեցին գյուղում: Թե՞ մտածված են անում, որպեսզի թուրքի քթի տակ գյուղը դատարկվի»,- ասել են գյուղացիները:
168.am-ի հետ զրույցում սահմանամերձ Այգեպար համայնքի ղեկավար Անդրանիկ Ադինյանն ասաց, որ երեկ գիշեր ևս կրակոցներ են եղել, ինչի արդյունքում նաև ժամկետային զինծառայող է վիրավորվել:
168.am-ի հետ զրույցում Հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային կենտրոնի համաճարակաբան Անահիտ Հակոբյանն ասաց, որ շան կծածի դեպքերից մեկ երրորդը հասցվել է թափառող կենդանիների, մնացած մասը` տնային պայմաններում պահվող շների կողմից:
Գյումրիում քառորդ դար է, ինչ հարյուրավոր ընտանիքներ բնակվում են «ժամանակավոր կացարաններ» կոչվող վագոն-տնակներում: Դրանք վաղուց շարքից դուրս են եկել և պարզապես բնակության համար ոչ պիտանի են դարձել: Վագոն-տնակներում սոսկալի պայմաններ են` ձմռանը սաստիկ ցուրտ է, ամռանն անտանելի տոթ է, իսկ գարնանն էլ` կաթոցներից խոնավ ու գորշ տեսարան: «Շիրակ կենտրոնի» կողմից ներկայացվող այս տեսանյութը Գյումրիի առավել […]
Վանաձորից Ալավերդի, միևնույն ժամանակ նաև միջպետական Վանաձոր-Վրաստան ավտոճանապարհին կան հատվածներ, որոնք իսկապես պատուհաս են վարորդների համար:
Ասում են` կան հատուկ աղջիկներ, որ, այսպես կոչված, էլիտար են ու «նախատեսված են միայն օլիգարխիկների համար»: Առավել հետաքրքրասերներն էլ գիտեն, թե ե՞րբ և ո՞ր խաղատներն են սիրում այցելել քաղաքական գործիչներն ու հայտնի օլիգարխները: Գիտեն, բայց անուններ նշել չեն համարձակվում:
Արագածոտնի մարզի Ծիլ Քար գյուղում արդեն իսկ սկսվել են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Գյուղում բնակիչները ձմռանը որպես վառելիք են օգտագործում նաև աթարը, այն այս օրերին հավաքում են և չորացնում: 168.am-ի թղթակիցը լուսանկարների շարք է արել այն մասին, թե ինչպես են բնակիչները աթարը չորացնում
«Հայփոստն» ընդամենը ծառայություն է մատուցում, տեղ է հասցնում այն ապրանքները, որոնք տարբեր երկրներով առաքվում են այստեղ: Եթե անգամ որևէ բան վնասված է լինում, ապա այնտեղից արդեն իսկ նշված է գալիս:
Տանտիկինը հիշում է, որ Բուդապեշտում հայ զինվոր Գուրգեն Մարգարյանի սպանության մասին լուրն իմանալուց հետո Ֆելիքսը բարձրաձայն լացում էր:
Սահմանամերձ Տավուշի մարզի որոշ համայնքներում արդեն մեկ ամսից ավելի է, ինչ խոզերի անկում է նկատվում: Գյուղացիների մեջ տարածված խոսակցությունների համաձայն` մարզում կրկին գլուխ է բարձրացրել խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդությունը:
«Ինչ-որ մի խումբ է ձևավորվել, որ կարծում է, թե ցածր որակը պետք է մատուցեն, որովհետև դա է այսօրվա պահանջարկը, բայց ոչ: Իսկ ի՞նչ նայեն, ո՞ւր գնան այն մարդիկ, ովքեր իսկապես բարձրարժեք արվեստի կարիք ունեն: Նրանք այդ մասսայի մասին չեն մտածում…»:
Իրականում Լենինականը ռոմանտիկ քաղաք է: Եթե չլիներ ռոմանտիկան, ապա լենինականցիները չէին հավատա մի շարք, այսպես կոչված՝ քաղաքական գործիչների: Նույնն էլ տեսանք վերջերս` կապված Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Իրականում բնակիչները քվեարկել էին ոչ թե իր օգտին, այլ ընդդեմ գործող ռեժիմի:
Աբովյան քաղաքի շախմատի դպրոցը հիմնվել է 2006 թվականին: Այնտեղ ուսանում է շուրջ 250 աշակերտ: Դպրոցի տնօրենը` միջազգային գրոսմաստեր Նաիրա Մովսիսյանն է, ով նաև կրթության և գիտության նախարարի ներկայացուցիչն է Կոտայքի մարզում:
Հայակական պարարվեսը հասարակության լայն շերտին հասանելի դարձնելու, ինչպես նաև հայկական ժողովրդական պարերն առավել հետաքրքիր ներկայացնելու համար Գյումրիում մեկնարկել է «Պարենք միասին» ծրագիրը:
168.am-ն օրերս ահազանգ էր ստացել Աբովյան քաղաքի Հանրապետության 36 շենքի բնակչուհի բնակչուհի Ժաննա Ավետիսյանից: Նա տեղեկացրեց, որ շենքի դիմացի կանաչապատ տարածքը Աբովյանի քաղաքապետարանը վաճառել է Նաիրյան 2 շենքի բնակիչ Աշոտ Գուլոյանին, ով նույնպես աշխատում է Աբովյանի քաղաքապետարանում: Վաճառված տարածքում սկսել են ծառահատման գործընթացը.
Արարատ քաղաքում շրջանառվող լուրերի համաձայն, քաղաքապետ Աբրահամ Բաբայանը վատառողջ է, ի վիճակի չէ աշխատելու և արդեն հրաժարականի դիմում է ներկայացրել:
Սյունիքի թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մերժեց մի խումբ քաղաքացիների դիմումը, ըստ որի նրանք առաջարկում էին Կապանում անցկացնել տեղական հանրաքվե` համայնքի սեփականություն հանդիսացող գույքը` ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը, 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման նպատակով «Հաջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին տրամադրելու հարցի մասին: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր 168.am-ը, նման որոշում ընդունել էր համայնքի ավագանին` Կապանի քաղաքապետի առաջարկով:
Գյուղացիներից մեկը պատմում է, որ կարկուտը վնասել է իր 1 հեկտար հողատարածքի բերքը, որի դիմաց իրեն ընդամենը 50.000 դրամ փոխհատուցում են տվել: «Էդ ա վերջ, ասին՝ դրանով բավարարվի: Դա ոչ դեղի փող բռնեց, ոչ էլ՝ պարարտանյութի: Ոչ մի բան էլ չեղավ»,- արդարացիորեն դժգոհում է գյուղացին:
Բնակիչները փայտե սյուներով ամրացրել են կախված առաստաղը: Անձրևային եղանակներին գունագեղ տաշտերից զատ՝ տանն ավելանում է նաև առաստաղի փուլ գալու հավանականությունը: