Վատ լուսանկարի պատճառով կինը մեկ տարվա ընթացքում նիհարել է 28 կգ

Մել անունով մի ավստրալուհի նիհարել է Համագործակցության գիտական ​​և արդյունաբերական հետազոտությունների կազմակերպության (CSIRO) կողմից մշակված դիետայի շնորհիվ։ Նա այս մասին պատմել է The Sun-ին։

Մելի խոսքով՝ նա սկսել է քաշ հավաքել անառողջ նախուտեստների և արագ պատրաստվող սնունդի պատճառով: Նա որոշել է նիհարել՝ տեսնելով իր վատ լուսանկարը: Նա պատմել է, որ լուսանկարում նա գեր, ծեր և դժբախտ տեսք է ունեցել:

Նիհարելու իր ուղին Մելը սկսել է CSIRO դիետայով, որը շեշտը դնում է ցածր գլիկեմիկ ինդեքսով և բարձր սպիտակուցային սննդի վրա: Նա սկսել է պարբերաբար մարզվել, ինչը նրան օգնել է մեկ տարվա ընթացքում նիհարել 28 կիլոգրամով:

Առավոտյան Մելը վարսակի փաթիլներ կամ մեղրով կամ գետնանուշի կարագով նրբաբլիթներ է ուտում: Ճաշին նա աղցաններ է պատրաստում, իսկ երեկոյան՝ բանջարեղեն և միս: Նա խոստովանել է, որ CSIRO ծրագիրն օգնել է իրեն հասկանալ, որ սնունդը թշնամին չէ:

Կինը պատմել է, որ դիետան ոչ միայն օգնել է իրեն նիհարել, այլև բարելավել է իր առողջությունը։ Նա սկսել է ավելի լավ քնել, մաշկի վիճակը բարելավվել է, իսկ անցյալում իրեն տանջող ծնկի ցավն անհետացել է։

Տեսանյութեր

Լրահոս