2025թ. Թուրքիայում կատարվել է 10.6 մլրդ դոլարի միջազգային ուղղակի ներդրում

Թուրքիայի Կենտրոնական բանկի կողմից հրապարակված վճարային հաշվեկշռի վերջին տվյալների հիման վրա Միջազգային ներդրողների ասոցացիան (YASED) հրապարակել է «Միջազգային ուղղակի ներդրումների տեղեկագիրը»։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդ տեղեկագրի՝ 2025-ի 8 ամիսների ընթացքում Թուրքիայում արվել է ընդհանուր առմամբ 10.6 մլրդ դոլարի միջազգային ուղղակի ներդրում։ Սույն թվականի 8 ամիսների ընթացքում ամենաշատ ներդրումը (2.5 մլրդ դոլարի) կատարվել է մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտում, 1.2 մլրդ ներդրում է կատարվել տեղեկատվության ու հաղորդակցության և սննդամթերքի արտադրության ոլորտում։

Հունվար-օգոստոս ամիսներին ամենաշատ նեդրումներն արվել են Նիդերլանդներից (2.5 մլրդ)։ 1.1 մլրդ դոլարի ներդրումներ արվել են Ղազախստանից և Լյուքսեմբուրգից։

Միայն օգոստոսին ամենաշատ ներդրումը տոկոսային հարաբերությամբ (71%) կատարվել է Լյուքսեմբուրգից։14%-ը՝ Նիդերլանդներից, իսկ Շվեյցարիայից, Ադրբեջանից ու Իռլանդիայից՝ 2-ական %։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031