Բաժիններ՝

Կոնտակտային խումբը Ուկրաինային 66 միլիարդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի. Մեծ Բրիտանիայի ՊՆ

Կիևին զենքի մատակարարման վերաբերյալ կոնտակտային խումբը վերջին ութ ամիսների ընթացքում ստանձնել է 50 միլիարդ ֆունտ ստեռլինգի (66,7 միլիարդ ԱՄՆ դոլար) ընդհանուր պարտավորություններ: Դրա մասին Բրյուսելում՝ մոտավորապես 50 երկիր ներառող կոնտակտային խմբի նիստում հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին:

«[Գերմանիայի պաշտպանության նախարար] Բորիս [Պիստորիուսի] հետ համատեղ կոնտակտային խմբի նախագահության ութ ամիսների ընթացքում այն ​​հաջողությամբ ապահովել է ավելի քան 50 միլիարդ ֆունտ ստեռլինգի ընդհանուր պարտավորություններ՝ Ուկրաինայի ռազմական կարողությունների ամրապնդմանը նպաստելու համար»,- նշել է Հիլին:

Ռուսական կողմը բազմիցս ընդգծել է, որ Կիևի ռեժիմին զենք մատակարարելը միայն երկարաձգում է հակամարտությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031