Հայաստանը թուրք-ադրբեջանական ոտքերի տակ մատաղ անող Նիկոլ Փաշինյանի ծրագիրը շատ հստակ է. Նարեկ Գալստյան

Քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու, 24News.am լրատվական կայքի հիմնադիր Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանը թուրք-ադրբեջանական ոտքերի տակ մատաղ անող Նիկոլ Փաշինյանի ծրագիրը շատ հստակ է։

📌Նա արդեն հպատակեցրել է բոլոր ուժային կառույցներն ու դատաիրավական համակարգը։

📌Նա հպատակեցրել է բանակը։

📌Նա հպատակեցրել է քաղհասարակության մի ստվար հատվածին։

📌Կալանավորելով հոգևորականությանը՝ նա հիմա փորձում է հպատակեցնել Հայ Առաքելական եկեղեցին։

📌Հաջորդիվ հերթը հասնելու է ԶԼՄ-ներին։

📌Վերջում նա ընտրություններին թույլ չի տալու մասնակցել ընդդիմադիր հիմնական քաղաքական բևեռին՝ կալանավորելով ու շարունակելով կալանավորված պահել իր հիմնական ընդդիմախոսներին։

Այսպիսով, ջարդելով դիմադրության գրեթե հիմնական բոլոր օջախները, նա փորձելու է «վերընտրվել» վարչապետ, հետո շատ արագ փոխել Սահմանադրությունը, հայտարարել տխրահռչակ մարիոնետ «չորրորդ հանրապետություն» ու մնալ երկրի ցկյանս ղեկավար։

Այս ճանապարհին նա ունի արևմտյան տոտալ աջակցություն ու թուրք-ադրբեջանական հովանավորություն։

Նրա ծրագիրը պարզ է, իսկ թե ինչ ծրագիր ունեն ընդդիմադիր դերակատարները, դեռ մեղմ ասած անհասկանալի է»:

Տեսանյութեր

Լրահոս