
1 օրում գրանցվել է 20 ավտովթար

Անցած մեկ օրում բացահայտվել է 136 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Մասնավորապես՝
- 46 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 19 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
- 9 դեպք՝ խարդախության,
- 8 դեպք՝ հոգեկան ներգործության,
- 7 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
- 6-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, սառը զենք կրելու,
- 4 դեպք՝ փաստաթուղթ կեղծելու,
- 2-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք- զինամթերքի առգրավման, ինքնիրավչության։
Բացահայտվել են նաև կողոպուտի, թմրանյութի իրացման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, սուտ մատնության և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
- 3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 1 դեպք՝ խարդախության։
Հայտնաբերվել է 16 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
Անցած 1 օրում գրանցվել է 20 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 28-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։