Փոքր Ասիայի Պերգամոն պետության թագավոր Եվմենես Երկրորդը, ով ապրել է մեր թվարկությունից առաջ երկրորդ դարում, գրականության մոլի սիրահար էր: Իր պետության մայրաքաղաք Պերգամոնում (այժմ` Բերգամա, Թուրքիայում) նա որոշեց կառուցել հսկայական մի գրադարան:
Հայաստանցի գործարարների նկատելի հատվածն էլ օֆշորային գոտիներում ու հատկապես Կիպրոսում գրանցված ձեռնարկություններ ունեն: Հիմա նրանք էլ իրենց ռուս բախտակից ու խելքակից ընկերների հետ հնարավորություն ունեն դիտելու, թե ինչպես են եվրոպական կառույցները փոքրիկ կղզու ղեկավարության հետ փոշիացնում իրենց գումարները:
Որևէ մեկի մտքով կարո՞ղ էր անցնել, որ Հայաստանի լրջագույն սոցիալ-տնտեսական խնդիրները, այդ թվում՝ արտագաղթի խնդիրը, կարելի է լուծել 1 միլիոն եվրոյով: Եթե չի անցել, ուրեմն ասենք, որ դա ֆանտաստիկայի ոլորտից չէ:
Քանի դեռ Սերժ Սարգսյանը պատրաստ է բանակցել Րաֆֆի Հովհաննիսյանի անգամ «հում» և «ոչ սահմանադրական» առաջարկների շուրջ, լեգիտիմության խնդիրն օդում է: Իսկ սա սկզբունքային հարց է ընտրողների համար: Եվ այստեղ ամենևին էական չեն Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի անձերը: Եվ անգամ նամակագրությունը:
Ուկրաինայում ռեհանը կախել են առաստաղներից: Աբխազները կարծում էին, որ «ով ռեհան է ծամում՝ նա երկար է ապրում»: Արևմտյան Եվրոպայում ռեհանը հայտնի է 16-րդ դարի սկզբից, ներկայումս շատ մեծ կիրառում ունի Իտալիայում:
ասում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Էդուարդ Ղազարյանը
Գործով ձերբակալված Գոռ Քամալյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի համոզմամբ՝ իր պաշտպանյալն աղմուկ հանած «ատկատի» գործի շրջանակներում թույլ օղակն էր, որի վրա են փորձում ջարդել ողջ մեղավորությունը:
Յոթ տարեկան Սահակը, ով միանգամայն առողջ երեխա է եղել, ՀՀ ոստիկանության կողմից իրենց տանն իրականացված խուզարկությունից հետո սկսել է կակազել:
Խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանին ուղարկված Սերժ Սարգսյանի պատասխան նամակի մասին՝ Սոս Գիմիշյանը կարծիք հայտնեց, որ դրանով Սերժ Սարգսյանը փաստացի համաձայնել է գնալ զիջումների, այսինքն` անհնարին չի տեսնում զիջումներ կատարելը:
Անցյալ տարի ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց՝ զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով երկու բիոզուգարան կամ կենսազուգարան գնել, ինչի համար պետական բյուջեից տրամադրվել է 124 մլն դրամ (մոտ 340 հազար դոլար), այսինքն` մեկ բիոզուգարանի գինը կազմել է 170 հազար դոլար:
Հայերս սիրում ենք ամեն ինչից երկուական օրինակով ունենալ` երկու Հայաստան` Արևելյան և Արևմտյան, երկու ուղղագրություն, երկու կաթողիկոս, հիմա էլ կարող ենք երկու նախագահ ունենալ: Սկզբում մի քիչ դժվար կլինի, ստիպված կլինենք գրել՝ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյան, կամ՝ Նոր Հայաստանի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյան, բայց ժամանակի ընթացքում դրան էլ կսովորենք:
Ի՞նչ իմաստ ուներ հացադուլ հայտարարել, այսքան աղմուկ բարձրացնել, եթե կարելի էր համաձայնության գալ անմիջապես ընտրություններից հետո: Քանի որ իրականում Րաֆֆին այսօր Ս. Սարգսյանից պահանջում է այն, ինչ վերջինս նրան, ըստ էության, առաջարկել է նախագահական ընտրությունների հաջորդ օրը:
ՆՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ (Չհրատարակված զրույցներ)
Երկաթը մարդու օրգանիզմի բնականոն կենսագործունեությանը նպաստող անհրաժեշտ միկրոտարրերից մեկն է։ Ի տարբերություն մակրոտարրերի, որոնց օրական պահանջը սկսվում է 200 մգ-ից, միկրոտարրերի հանդեպ պահանջը համբարվում է տասնյակ միլիգրամներով։
Ամուսինս՝ Էդգարը, 33 տարեկան է: Նա հիմա ծանր վիճակում է և ամեն օրվա հետ ավելի է վատանում: Հասկանո՞ւմ եք, մենք չգիտենք` ո՞ւմ դիմենք, ի՞նչ անենք, որ նրա կյանքը փրկենք:
Միջազգային համաժողովներն ու հանդիպումները, դասընթացները շատ կարևոր են, որպեսզի մեր հայ մասնագետներն ինտեգրվեն և ցույց տան իրենց աշխատանքը, կիսվեն փորձով, իրենց ձեռքբերումներով և մյուսներից էլ ինչ-որ բան սովորեն:
Մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունները երկրորդն են լինելու մայրաքաղաքի պատմության մեջ: Թե նախորդ` 2009թ. ընտրություններում, թե այս անգամ ընտրություններին մասնակցում է 7 ուժ` պայքարելով քաղաքային ավագանու 65 տեղի և գլխավորը՝ Երևանի քաղաքապետի պաշտոնի համար:
Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը նույն մարդիկ չեն, ես չեմ ասում` ո՞վ է լավ, ո՞վ է վատ, բայց նրանք տարբեր մարդիկ են, և ես վստահ եմ, որ զենք չի կիրառվի: Բայց Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրեց այլ ճանապարհ, որն, ըստ իս, պարտվողական է:
Նա վիրավորվել է ԱԺ շենքի գլխավոր մուտքի առաջին աստիճանահարթակում: Նշված տարածքում հայտնվելու համար կա երկու տարբերակ՝ կամ պետք է աննկատ անցնել՝ խույս տալով հսկողություն իրականացնողների ուշադրությունից, կամ՝ մուտք գործել անցագրով:
Բովանդակալից ու ողբերգական ճակատագիր ունեցավ հայ տաղանդաշատ բժիշկ Գրիգոր Սաղյանը (1880-1936): 1936-ին Խորհրդային Միության բոլոր անկյուններում ահագնացել էին բռնաճնշումները:
Ակադեմիայում բոլոր ուղղություններին նայեցին հավասար տեսանկյունից, իսկ բոլորին հավասար պայմաններում մաթեմատիկան չդիմացավ, քանի որ մաթեմատիկոսները շատ հեշտ են դրսում աշխատանք գտնում: Հատկապես լավ մաթեմատիկոսների պահանջարկը մեծ է:
Ընդդիմադիր մամուլը մի Հայաստանի մասին է գրում, իշխանամետը` լրիվ ուրիշ։ Երկուսն էլ Հայաստանի հետ շատ հեռավոր կապեր ունեն։ Եվ երկրից դուրս գտնվող սրտացավ մարդը ստիպված է այս ամենը մարսել և մի բան հասկանալ։ Բայց սա դեռ հասկանալի է։ Կան հայեր, որ գնացել են ու ուզում են արդարացնել իրենց գնալը։ Իրենք սկսում են իրենց համար ստեղծել մի սարսափելի պատկեր, զարհուրելի մի երկրի պատկեր, և հետո սկսում են բոլորի հետ կիսվել, քանի որ միայնակ այդօրինակ Հայաստան մարսել չես կարող։
Հնագույն ժամանակներում իմաստունները նկատել են, որ կան մարդիկ, որոնք օժտված են «ուշադիր նայելու ընդունակությամ»։
Գիտե՞ս, հիմա գիշերները Ալենը քնած ժամանակ գալիս, փաթաթվում ա ինձ, գլուխը դնում ա վրաս ու էդպես ինձ փաթաթված քնում ա: Ես երբեք չեմ իմացել, որ ինքը էդպես ա քնում: Հիմա գիշերները, որ էդպես ա անում, արթնանում ու հուզմունքից չեմ կարողանում քնել: Ալկոհոլը ինձ զրկել էր կյանքի ամենահրաշալի զգացողություններից:
Հիմա բոլորին նոր կառավարությունն է հետաքրքրում: Ենթադրվող փոփոխություններից ամենաինտրիգայինը վարչապետի պաշտոնին է վերաբերում: «Կշարունակի՞ արդյոք պաշտոնավարել Տիգրան Սարգսյանը, թե՞ նոր վարչապետ կունենանք» հարցն ամենահետաքրքրականն է:
«Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, նախորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Խաչատրյանը Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև երկխոսությունը դեռևս հնարավոր համարում է՝ անգամ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցում «Ժառանգության» առաջնորդի հասցեին արված կոշտ հայտարարություններից հետո:
ԲՀԿ-ն իր դժբախտությունների հիմնական պատճառը համարում է Տիգրան Սարգսյանին, ում վերանշանակումը թույլ չի տալիս ԲՀԿ-ին լինել կոալիցիայի անդամ: Ի տարբերություն ընդդիմության, որը տեսական հնարավորություն չունի լինել կառավարությունում և իրերի ներկա դրությանը նայում է շատ հանգիստ ու առանձնապես չի ձգտում վրեժխնդիր լինել Սարգսյանից՝ ԲՀԿ-ականները գիտեն, որ իրենց դժբախտությունների միակ պատճառն ու պատասխանատուն Տիգրան Սարգսյանն է, և նրան մշտապես հիշեցնելու են դրա մասին:
Ճիշտ է, վերջին մեկ շաբաթվա ընթացքում դեպքերը մի փոքր ավելացել են: Վերջին շաբաթվա հետազոտությունների տվյալներով` դեպքերի մեջ հիմնականում գերակշռում է գրիպի տեսակըո և ամենացավալին այն է, որ ավելի փոքրահասակ երեխաներն են հիվանդանում:
Ազնիվ խոսք, իրենց փոխարեն ես եմ անհարմար զգում, բայց ի՞նչ արած, պայքարելու եմ մինչև վերջ, առավել ևս, որ ազգանունս խայտառակ անելու մտադրություն ընդհանրապես չունեմ և, ավելին, ես զոռբաներից վախեցող չեմ…
Այսօր դրանով զբաղվում են իրավապահները: Ջուր են ներարկել, թե ջուր չեն ներարկել, ճիշտն ասած, ես դրա մասին տեղեկություն չունեմ, դրանք պարզապես ասեկոսեներ են, և ես չեմ հավատում, որ ջուր ներարկած լինեն այսօրվա մեր բժիշկները, որքան էլ այս կամ այն իրենց պարտականությունների կատարման շրջանակներում թերանան, այնուամենայնիվ, այդքան անմարդկային չեն լինի: