Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ պետական մրցանակակիր Վինսենթ Ռոշը կարևորել են կրթության դերը մարդկանց հաջողությունների հասնելու գործում

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Analog Devices Inc.-ի գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշին, ով 2025թ. Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիրն է:

Փաշինյանը բարձր է գնահատել պարոն Ռոշի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նրա գործունեությունն ու փորձն օրինակելի է երիտասարդ սերնդի համար:

Վինսենթ Ռոշը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և ընդգծել, որ ՀՀ-ում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար նկատելի է մեծ ներուժ:

Զրուցակիցները կարևորել են կրթության դերը մարդկանց հաջողությունների հասնելու, արդյունավետ գործունեություն ծավալելու և մարտահրավերները հնարավորինս դյուրին հաղթահարելու գործում:

Այդ առումով, վարչապետն անդրադարձել է «Ակադեմիական քաղաք» ծրագրին և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Վինսենթ Ռոշը ողջունել է ծրագրի իրականացումը և հայտնել իր աջակցությունը ՀՀ-ում կրթական ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031