
Ջենիֆեր Էնիսթոնը բացատրել է, թե ինչու երեխա չի որդեգրել

Armchair Expert փոդքասթի ժամանակ հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնն առաջին անգամ բացատրել է երեխա որդեգրելու մտքից հրաժարվելու իր որոշումը: Հղիանալու երկարատև փորձերի ընթացքում դերասանուհուն բազմիցս հարցրել են, թե ինչու երեխա չի որդեգրում: Պարզվել է, որ նա ուներ համոզիչ պատճառ։
«Ես ուզում էի, որ այդ փոքրիկ մարդու մեջ իմ ԴՆԹ-ն լիներ: Դա միակ ընտրությունն է: Նույնիսկ եթե ոմանց համար դա եսասիրական է հնչում»,- ընդգծել է Էնիսթոնը։
Նա նաև հավելել է, որ ժամանակի ընթացքում պարզապես հաշտվել է իր անպտղության հետ։
Ավելի վաղ Harper’s Bazaar-ին տված հարցազրույցում «Ընկերներ» սերիալի աստղն առաջին անգամ բացահայտ խոսել է իր առողջական խնդիրների մասին, որոնք խանգարել են նրան մայրանալ: