Արքայական կապույտ արյուն, շոտլանդական ազգային տարազ` կիլտ` համապատասխան կանաչ գուլպաներով և էլեգանտ ձեռնափայտով, հրաշալի վարվեցողություն, նախանձելի կրթություն Քեմբրիջում, իր երկրի զինված ուժերում ծառայություն, ռազմական ինքնաթիռի օդաչուի որակավորում, ծառայություն սեփական երկրի ռազմածովային նավատորմում:
Մի քանի օր առաջ 76 կողմ, 41 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովը հավանություն տվեց կառավարության ծրագրին:
Անշուշտ, քաղաքն ազդում է մարդու վրա, բայց ամեն ինչ չէ, որ պետք է քաղաքում կատարվող կառուցապատման վրա բարդենք: Նման մոտեցումը ստիպում է մարդուն թերագնահատել կամ ստորադասել այնքան, որ կարող է ճարտարապետությունը նրա մեջ անհանգստություն առաջացնել:
Սկիզբը` այստեղ. Նախորդ մեր հրապարակումներով մենք փորձեցինք մատնանշել այն խոչընդոտները, որոնք կանգնած են ավագ դպրոցի կայացման ճանապարհին: Սակայն, կարծում եմ, որ վերոնշյալից առաջ և առավել այս գործում նշանակալից է պետության վերաբերմունքի դերակատարությունը: Թվում է, թե դպրոցը, աշակերտը և ուսուցիչը պետք է լինեն պետության ամենօրյա հոգածության առարկան, սակայն այդպե՞ս է արդյոք: Նշածս 3 բաղադրիչներից ամենապաշտպանվածն ու […]
Գոյություն ունեն գյուղատնտեսական ֆերմաներ, որտեղ բուծվող այծերի ծագումնաբանական գաղտնագրի մեջ ներկառուցված է մարդկային մայրական կաթում պարունակվող սպիտակուցի արտադրության համար պատասխանատու գենը։
Չժուան-ցզին սիրում է ծանակել դոգմատիկ փիլիսոփաներին, որ ազատ են լոկ այլոց ժխտելիս, իսկ ներքուստ կաշկանդված են սեփական կանխակալ գաղափարներով:
Տնտեսական կյանքի ամենահետաքրքիր թեման շարունակում է մնալ գազի սակագնի բարձրացումը: Նույնիսկ Հանրային խորհուրդը ներքաշվեց այս պատմության մեջ: Դեպքերն իսկապես հետաքրքիր են զարգանում:
Ցավոք սրտի, Հայաստանի արտաքին քաղաքականության ազդեցությունն աշխարհաքաղաքական գործընթացների վրա շատ փոքր ու չնչին է:
Առանց արտաքին աջակցության՝ հասարակություններն ի վիճակի չեն իշխանափոխություն իրականացնել: Ոչ իշխանական հայկական ուժերը մինչև հաջորդ համապետական ընտրությունները պետք է հստակորեն կողմնորոշվեն` ընտրում են արևմտամե՞տ, թե՞ ռուսամետ քաղաքականությունը…
Առաջին անգա՞մ եք լսում այս արտահայտության մասին: Հազիվ թե լսած լինեք, որովհետև սովորաբար մեր ականջը շոյում են այլ բնույթի ձևակերպումներով: Ասենք՝ գիտելիքահենք տնտեսություն:
Մենք հաշվել ենք, որ բազմաթիվ գյուղերում արևի էներգիայի մասսայական օգտագործման կամ հելիոֆիկացիայի պարագայում կարող են ընդհանրապես հրաժարվել գազի ծառայություններից: Սա ոչ միայն գազի այլընտրանք է, այլև ամեն ինչի՝ էներգետիկայի, գազի, քաղաքականության իմաստով սա ևս այլընտրանք է:
Սամիթը պարունակում է մաշկին օգտակար վիտամիններ և հանքային նյութեր, իսկ սերմերն ունեն մի շատ հետաքրքիր հատկություն` կլանում են սելեն և արծաթ։ Հայտնի է, որ արծաթի իոններ պարունակող ջուրն օգտակար է մարդու օրգանիզմին և մաշկին, սակայն պետք է հաշվի առնել, որ լույսը բացասաբար է ազդում արծաթաջրի հատկությունների վրա։
Արտագաղթի թեմային զուգընթաց` կոռուպցիայի դեմ պայքարը ևս իշխանությունները ներառում են զանազան ծրագրերում, այն տեղ է գտնում թիրախային խնդիրների լավագույն հորիզոնականներում: Իսկ կոռուպցիայի դեմ պայքարը, եթե կուզեք, այս պահին Հայաստանի համար ամենևին էլ ակտուալ չէ:
Հայաստանում այնքան էլ շատ չեն ընկերությունները, որոնց հետ մենք IFC-ում կցանկանայինք աշխատել: Մեզ հետ աշխատելն էլ հեշտ չէ, որովհետև հաճախորդի հետ աշխատելու ժամանակ մենք պահանջում ենք, որ մեր պոտենցիալ հաճախորդը բավարարի մի շարք պահանջներ:
ՀՀ Ազգային ժողովի և Եվրամիության պատվիրակությունների միջխորհրդարանական հանդիպման ժամանակ ընդունվել է փաստաթուղթ, որտեղ նույնպես խոսք է գնում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի ստատուս-քվոյի մասին: Այսինքն` դա ոչ թե Լավրովն է ասում, այլ նաև մեր խորհրդարանականները:
Եկեղեցի կառուցելը ոչ թե խոսում է հոգևորի, այլ՝ վախի մասին: Երկրորդն էլ՝ «պադխալիմություն» է, կաշառում են Աստծուն: Ուզո՞ւմ եք` միլիոն հատ եկեղեցի կառուցեք, եկեղեցին կամ կրոնն Աստծո հետ կապ չունեն: Իրենց ենթագիտակցության մեջ վախն է: Աստծուն ընկալում են` որպես մի մարդ, որը քաջատեղյակ է իրենց բիզնեսներից ու կարող է խլել ունեցվածքը:
Ոչ մի հայ չի ցանկանում հեղափոխություն կամ քաղաքացիական պատերազմ, բայց դրան զուգահեռ` պետք է չափազանց լրջացնենք մեր խնդիրները, խիստ լինենք: Իսկապես մեր երկրում վատ վիճակ է:
Կարկուտն ահագին բան բացահայտեց: Ե՛վ տնտեսության ոլորտում, և՛ քաղաքականության: Անկեղծ ասած, քաղաքական գործիչներից ու ուժերից հասարակությունը վաղուց սպասելիքներ չունի: Գյուղացին` առավել ևս:
Բերելով իրականության ամբողջական ընկալման, այդ մոտեցումն ամենևին չի նշանակում` միասնականի և, հետևաբար, մտքի պատմության ժխտում:
Գիտությունը բավականին մեծ գումարներ է պահանջում, մանավանդ` կիրառական գիտությունը, ուստի, իհարկե, այնպես չէ, որ գումարը տրվեց, և հարցը լուծված է: Իհարկե` ոչ, որովհետև կան բազում խնդիրներ. սկսած սոցիալականից` աշխատավարձեր և այլն, վերջացրած հենց նույն ենթակառուցվածքի հին լինելու խնդրով, որն այս արագ աճող տնտեսության և գիտության պայմաններում, իհարկե, բավարար չէ:
Յուրաքանչյուր երեխայի մոտ անխուսափելիորեն նկատվում են մի քանի ճգնաժամային ժամանակաշրջաններ, որոնք կապված են նրա մտավոր, ֆիզիկական և սեռական աճի հետ։
Երեք մանկահասակ երեխաներին միայնակ մեծացնող այս կնոջ անձնական կյանքում ամեն ինչ շրջադարձային փոխվել է, երբ ամուսինն իմացել է, որ սպասում են երրորդ երեխային: Կարինեն պատմում է, որ ամուսինն իմանալով, որ, ամենայն հավանականությամբ, ծնվելու է երրորդ աղջիկը՝ առաջարկել է հղիության արհեստական ընդհատում անել:
Ամենամեծ ճգնաժամը մեր ուղեղների, ձգտումների բացակայության ճգնաժամն է, ամենաազդեցիկը քաղաքական համակարգի շատ վատը լինելու ճգնաժամն է:
Այժմ այնպիսի իրավիճակ է, որ տարածված մի լուրը կարող է բերել բռնկման: Եթե այն օրը զոհված երիտասարդի դին հասցնեին քաղաք, ապա շատ հավանական է, որ այդ բունտի սկիզբը լիներ: Հայաստանն այդ վիճակում է, հիմա իշխանավորն ի վիճակի չէ որևէ բան անել:
Եթե լրատվամիջոցների գործը միայն ձեռքի տակ ընկած «ինֆորմացիայի» հնարավորինս արագ և լայն տարածումը լիներ, ապա իրենք վաղուց արդեն պետք է սնանկացած լինեին տաքսիների վարորդների հետ մրցակցության պատճառով:
Դպրոցը, հատկապես ավագ դպրոցն այն լակմուսի թուղթն է, որ հստակորեն երևան է հանում ամեն ինչ: Այստեղ արագորեն տարորոշվում են լավ ու ոչ այնքան գիտակ մասնագետները, հոգեբան ու պարզապես ժամավճարով աշխատող ուսուցիչները, որոնց համար էականն իրենց դասաժամը տրամաբանական ավարտին հասցնելն է միայն, նյարդերից թույլ և ուժեղ, իրենց արած գործը բավականությամբ և որպես պարզապես պարտականություն կատարող մանկավարժները, և այլք:
Հասկանո՞ւմ եք, մենք 20 տարուց ավելի էդ ամայի տարածքի վրա քրտինք ենք թափել, քարերից կանաչ ու ծառ ենք ստեղծել, բայց էսօր ուզում են մեզ հանել, դուրս շպրտել, ու չգիտենք՝ ո՞ւմ դիմել: Մի քանի ամսից տղաս ծառայությունը կավարտի, կգա տուն ու ո՞ւր գնա, ի՞նչ կլինի նրա հետ, եթե էսպես շարունակվի
Փաստորեն, կառավարությունն ընդունում է, որ արդյունավետ հարկային մեխանիզմ չունի, և դիմում է գործարարներին: Այդ դեպքում բերեք հարկային համակարգը վերացնենք, բոլոր գործարարներին դիմենք, ասենք` մեր երկրում խնդիրներ կան, առողջապահության, բանակի, ուսուցիչներ կան, և այլն, ու կամավորության սկզբունքով հարկեր վճարեն:
Այս շաբաթ բավական ակտիվացան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ զարգացումները: Հայաստանում հատկապես բուռն արձագանք ստացավ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, ով Մոսկվայում ադրբեջանցի իր գործընկերոջ` Էլմար Մամեդյարովի հետ, հանդիպումից հետո, հանդես եկավ մամուլի ասուլիսով, որում Սերգեյ Լավրովը մասնավորապես նշեց ղարաբաղյան հարցի ստատուս-քվոյի փոփոխման անհրաժեշտության մասին` խոսելով «ադրբեջանական տարածքների» վերադարձի մասին:
Ցավոք սրտի, Հայաստանը դիտարկվում է՝ որպես ժամանակավոր բնակության վայր կամ »«տրանզիտային» երկիր` թե սփյուռքահայերի, թե հենց Հայաստանում ծնված-մեծացած հայերի կողմից։