Թրամփը հայտարարել է, որ ջանասիրաբար աշխատում է ուկրաինական կարգավորման վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շարունակում է ջանասիրաբար աշխատել Ուկրաինայում հակամարտությունը վերջ դնելու համար՝ դրա բարդությունը համեմատելով Մերձավոր Արևելքում դարավոր հակամարտության հետ։ Նա այս հայտարարությունն արել է CNN-ին տված հարցազրույցում։

«Ես ջանասիրաբար աշխատում եմ ռուսական հարցի շուրջ»,- ասել է Թրամփը Վլադիմիր Զելենսկու՝ ուրբաթ Սպիտակ տուն սպասվող այցից առաջ։

Թրամփը հարցրել է, թե որն է ավելի մեծ նվաճում. խաղաղությունը Մերձավոր Արևելքո՞ւմ, թե՞ խաղաղությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Երբ լրագրողը նշել է, որ «Մերձավոր Արևելքի հակամարտությունները լուծելը պատմականորեն ավելի դժվար է եղել», նախագահը համաձայնել է։ «Դա ճիշտ է,- ասել է Թրամփը, մեկը տևում է երեք տարի, մյուսը՝ երեք հազար»։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նախորդ օրը հայտարարել է, որ Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է անցկացնում Ուկրաինայում՝ այլընտրանքների բացակայության պատճառով, բայց շարունակում է պատրաստ լինել խաղաղ կարգավորմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031