Բաժիններ՝

Շուտով կլինենք հավաքական, որի հետ շատ-շատերը հաշվի կնստեն․ Հենրի Ավագյան

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Հենրի Ավագյանը գրառում է կատարել սոցցանցերում՝ անդրադառնալով մեր ընտրանու վերջին հանդիպումներին։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։

«Ես հավատում եմ այն պրոցեսին, ինչի միջով հիմա մենք անցնում ենք։ Սա իմ հավաքականն է, այստեղ մեղավորներ փնտրելու փոխարեն մենք աշխատում ենք սխալները ուղղելու վրա։ Մեր մեծ աշխատանքի և միասնականության շնորհիվ մենք շուտով կլինենք հավաքական, որի հետ շատ-շատերը հաշվի կնստեն։

Այս չափից շատ էմոցիոնալ խաղերից հետո կարևոր է արագ վերականգնվել և շարժվել առաջ։ Շնորհակալ եմ մեր երկրպագուներից՝ անմնացորդ նվիրման և աջակցության համար։ Ամեն ինչ փոխադարձ է, իսկ հաղթանակները երկար չեն սպասեցնի»,- գրել է Ավագյանը Instagram-ի իր միկրոբլոգում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս