Թուրքիան բանակի մեծությամբ Եվրոպայում 3-րդն է

Վիզուալ նյութեր և վիճակագրական տվյալներ մշակող «Visual Capitalist» ընկերությունը հրապարակել է 2025-ին Եվրոպայի ամենամեծ բանակն ունեցող երկրների ցանկը, որտեղ առաջին 10-յակի մեջ տեղ է գտել նաև Թուրքիան։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ ակտիվ զինվորական անձնակազմի քանակով Թուրքիան 3-րդն է։ Վերջինիս զինծառայողների քանակը 355․2 հազար է։

Ցանկում 1-ին տեղը զբաղեցնում է Ռուսաստանը՝ ավելի քան 1․3 մլն զինծառայողով, որին էլ հաջորդում է Ուկրաինան՝ 900.000 զինանձնակազմով։ Առաջին 10-յակը 133․200 զինծառայողով եզրափակում է Իսպանիան։

Տեսանյութեր

Լրահոս