
Հովիկ Աբրահամյանը՝ փոքրամասնության մեջ

Երեկ ԱԺ-ն 20 կողմ և 42 դեմ քվեարկությամբ մերժել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի և խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանի կողմից ներկայացված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագիծը: Օրենքի հեղինակներն առաջարկում էին «գենդեր» բառը փոխարինել «սեռ» բառով, համարելով որ դրանով օրենքի էությունը կփոխվի: ՀՀԿ խմբակցության մեծամասնությունը դեմ է քվեարկել ՕԵԿ-ական նախագծին, հայտարարելով որ կառավարությունը մշակում է օրենքի նախագիծ, որն առաջիկայում կներկայացվի խորհրդարան: Օրենքի նախագծին կողմ քվեարկեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով համարում է, որ կարելի է ՕԵԿ նախագիծը հիմք ընդունել օրենքը բարեփոխելու համար` չսպասելով կառավարության «ավելի լավ» նախագծին:
Մանրամասն կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում: