ՀՀԿ-ն հաղթում է առանց կանոնների

Արարատի քաղաքապետի ընտրություններից առաջ ԲՀԿ-ական պատգամավորները վստահաբար պնդում էին, որ իրենց թեկնածուն հաղթելու է, հաղթելու է անգամ ՀՀԿ-ի կողմից գործի դրվող վարչական լծակների և ընտրակաշառքի բաժանման պարագայում: Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ԲՀԿ-ականները զերծ մնացին որևէ կոշտ հայտարարություն հնչեցնելուց. չխոսեցին ո՛չ ընտրակեղծարարության, ո՛չ էլ ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին:

Միակ հայտարարությունը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանինն էր, որտեղ նա շնորհակալություն էր հայտնել ԲՀԿ-ականներին՝ ոչինչ չասելով ընտրությունների ընթացքի մասին և, ըստ էության, ընդունելով դրանց արդյունքները: ԲՀԿ-ականները կամաց-կամաց սկսում են հասկանալ, որ ՀՀԿ-ին հնարավոր չէ հաղթել մի խաղում, որտեղ նա խաղում է առանց կանոնների, իսկ մյուսներին պարտադրում է հարգել խաղի բոլոր կանոններն անխտիր:

Տեսանյութեր

Լրահոս