Հայաստանը դեռ ցանկանում է ստանալ ԵՄ ֆինանսական աջակցությունը և այլ օգնություն, սակայն դրա համար պետք է մի շարք ոլորտներում համապատասխանի ԵՄ չափանիշներին:
Նրանք ստեղծել են բուժիչ պանիր, որն օգտակար է հատկապես շատ տարածված` դիսբակտերիոզի դեմ պայքարելու համար: Նշենք, որ այս խնդրով տառապում է աշխարհի բնակչության մոտ 82%-ը:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ շարունակվում է փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործի դատավարությունը:
Առաջին սերնդի հակաբիոտիկները հիմնականում կանխարգելում են բակտերիաների բազմացումը, հաջորդ խումբն ի զորու է քայքայել բակտերիաների բջջաթաղանթը և տրոհել այլն։ Հակաբիոտիկների հիմքի վրա մշակվել են դեղամիջոցներ, որոնք կիրառվում են օնկոլոգիայի քիմիաթերապիայի դեպքում։
Ինչո՞ւ ՀՀԿ-ն դեմ դուրս եկավ կոալիցիոն գործընկեր համարվող ՕԵԿ-ի ներկայացրած օրինագծին: Ըստ որոշ ՀՀԿ-ականների, ՕԵԿ-ն ուզում է իր վրայից գցել այդ օրենքի պատասխանատվությունը և այս փոփոխության նախագծով փորձում է ասել, որ ինքը դեմ է օրենքում ամրագրված նորմին, ըստ որի` գենդերը կարող է նաև ձեռքբերովի լինել:
Արարատի քաղաքապետի ընտրություններից առաջ ԲՀԿ-ական պատգամավորները վստահաբար պնդում էին, որ իրենց թեկնածուն հաղթելու է, հաղթելու է անգամ ՀՀԿ-ի կողմից գործի դրվող վարչական լծակների և ընտրակաշառքի բաժանման պարագայում:
Երեկ ԱԺ-ն 20 կողմ և 42 դեմ քվեարկությամբ մերժել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի և խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանի կողմից ներկայացված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագիծը: Օրենքի հեղինակներն առաջարկում էին «գենդեր» բառը փոխարինել «սեռ» բառով, համարելով որ դրանով օրենքի էությունը կփոխվի:
Խռմփոցը ոչ միայն անհարմարություններ է ստեղծում շրջապատի մարդկանց համար, այլև զգալիորեն խաթարում է քնած մարդու առողջությունը, քանի որ նրա ուղեղը գիշերվա ընթացքում մի քանի անգամ արթնանում է։
«Ակտուալ արվեստ» մշակութային միությունն ամերիկյան Պետդեպարտամենտի ֆինանսական աջակցությամբ Հայաստանում իրականացրել է սոցիալական թեմաներով ռեգիոնալ 24-ժամյա կոմիքսի մարաթոն, որն, ի դեպ, նաև իրականացվում է Ադրբեջանում, Վրաստանում և Թուրքիայում:
Որպես թանգարանային կարևոր ձեռքբերում՝ նա առանձնացրեց նախորդ տարի թանգարանում բացված Միներալների բաժինը, որտեղ ցուցադրվում են աշխարհի ավելի քան 25 երկրների միներալները (թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, մետաղներ և այլն):
Հինավուրց Չու թագավորությունում կար-չկար մի ազնվական: Չինաստանում այսպիսի սովորույթ կա` նախնիների հիշատակության ծեսից հետո հարկ էր բոլոր տնանկներին հյուրասիրել զոհաբերման գինով:
Հայաստանում իրավիճակը որպես հեղափոխական կամ նախահեղափոխական որակելն ակնհայտորեն ինքնախաբեություն է: Կարելի է հաճելի զրուցակիցներ ունենալու դեպքում նկատել, թե հեղափոխությունը, վաղ թե ուշ, անպայման կլինի:
Մարտ ամսին ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանն իր մոտ է կանչում Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Սահականուշ Գրիգորյանին և ասում է, որ տեղի է ունեցել չափազանց լուրջ խախտում` ուսանողը, բացակայելով հանրապետությունից, ստացել է գնահատականներ, և այդ առթիվ կա բողոք Ոստիկանությունում:
Ռուսաստանի կառավարությունը վերջերս հանդես եկավ մի շատ ուշագրավ նախաձեռնությամբ։ Այդ նախաձեռնությունը շատ անմիջականորեն վերաբերում է նաև մեզ` հայերիս։
Աժ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում երեկ քննարկվում էր լրատվամիջոցների կողմից զրպարտանքի ու վիրավորանքի համար նախատեսվող հատուցման չափը նվազեցնելու վերաբերյալ ՀԱԿ խմբակցության ներկայացրած նախագիծը:
Ենթադրում եմ, որ Եվրասիական ինտեգրման գործընթացում Հայաստանը կունենա ինչ-որ հատուկ կարգավիճակ, և հենց դա է քննարկվելու առաջիկա ժամանակաշրջանում: Այլ կերպ չի ստացվում ՀՀ անդամությունը ՄՄ-ին՝ հաշվի առնելով նաև ընդհանուր սահմանի բացակայության հարցը:
Ընտրությունների արդյունքը կարելի է կանխորոշված համարել. և սա դաս կլինի ԲՀԿ-ին՝ նաև մյուս ընտրությունների համար: Ամեն տեղ չէ, որ ԲՀԿ առաջնորդն ունի այդ քանակի աշխատողներ ունեցող գործարան, և եթե նույնիսկ գործարանի և այնտեղ աշխատող ԲՀԿ-ական բանվորների քանակը չի կարող որոշիչ լինել ընտրությունների վրա, ապա մյուս համայնքներում վիճակը շատ ավելի անհուսալի կլինի:
Ընդդիմադիր պատգամավորների մեծ մասը հասկացել է «երջանկության գաղտնիքը», որը, ընդհանուր առմամբ, կայանում է լծակներ ունեցող պաշտոնյաների հետ լավ հարաբերություններ ունենալու մեջ:
Աշխարհահռչակ կինոռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնիի` 1976 թվականին Հայաստան կատարած այցելության մասին շատ քիչ բան է հայտնի: Պատճառները կարող են տարբեր լինել:
Կիվին պարունակում է մեծ թվով միկրոտարրեր` երկաթ (0,3-0,8 մգ` ըստ տարբեր հեղինակների), ցինկ (0,15-0,3 մգ), պղինձ (0,14 մգ), մարգանեց (0,1-0,2 մգ), բոր (0,1 մգ), ալյումինիում (0,8 մգ), ֆտոր (14 մկգ), մոլիբդեն (10 մկգ), կոբալտ (1 մկգ), յոդ և այլն։
Կրթությունը զարգացնելու և, առավել ևս, հանրամատչելի դարձնելու նպատակ ունեցող կառավարությունը դժվար թե այդ գործի համար փորձեր միջոցներ հայթայթել` բուհերը հարկելով: Մնացյալը, ինչպես կասեր դասական հերոսը, լռություն է:
Ձեռնարկատերերի կատարած կանխավճարները տարեցտարի կուտակվել են, և այժմ պետությունն է պարտք ձեռնարկատերերին: 2014 թ. հունվարի 1-ից վերացվում է շահութահարկի 1% կանխավճարի համակարգը: Պարզ չէ, թե ինչպես են «մաշեցվելու» գերավճարները: Սա նույնպես լուրջ խնդիր է:
Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունից և «Նաիրիտ» գործարանի հանդեպ ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության ցուցաբերած հետաքրքրությունը ենթադրել տվեց, որ գործարանի վերագործարկման հարցի հետ կապված` մութ թունելի վերջում լույսի նշույլներ են հայտնվում:
Մինչ հասարակությունը քննարկում էր Շանթ Հարությունյանի` հեղափոխություն կատարելու փորձը, հանրապետությունում տեղի ունեցավ մեկ այլ հեղափոխություն։ Ոչ բռնի ճանապարհով, այլ միանգամայն քաղաքակիրթ։ Եվ ոչ թե փողոցում, այլ, ինչպես ընդունված է ասել, մտածողության մեջ։
Ի՞նչ անեինք, դրսի՞ց բերեինք, թեև Լ.Մելքումյանը դրսի մասնագետներին էլ չի հավանում: Ի դեպ, Լ.Մելքումյանին ասվել էր, որ, եթե իրեն համախոհ որևէ մեկը կա, ով ևս դեմ է աշխատանքին, կարող է իր հետ ներկա գտնվել աշխատանքի քննարկմանը:
Շուրջ 20 հոգու համար կատարվածը շատ թանկ կնստի. ազատազրկման կգնան: Ես ցավում եմ, որովհետև կարող էին դրսում ավելի շատ բան անել: Շանթը խելառ հայրենասեր է և իր խելառ հայրենասիրությունն արեց ու վարակեց դրանով մյուսներին
6-ամյա Գուրգեն և Գառնիկ զույգերն ամեն օր նստում են հանգուցյալ հոր` պատից կախված նկարի տակ ու սպասում նրան: Գուրգենն օրվա մեջ մի քանի ժամ մոռանում է մանկությունը, անխոս մոտենում է հոր նկարին ու բոլորից թաքուն շշնջում է՝ «Հայրի՛կ, կարոտել եմ քեզ»:
Քաղաքացիները ցանկացած եղանակով, այդ թվում` նաև բռնության դիմելու ճանապարհով, իրենց պատկանող իշխանությունը վերադարձնելու իրավունք ունեն: Սա իմ իրավական գնահատականն է: Ես հիմնվում եմ Սահմանադրության ընդամենը մեկ-երկու հիմնարար նորմերի վերլուծության վրա:
Ո՞վ է Շանթ Հարությունյանը. քաղաքական գործի՞չ, թե՞ խուլիգան, ինչպե՞ս պետք է վերաբերվել նրան այսօր. որպես քաղկալանավորի՞, ով կալանավայրում է հայտնվել իր քաղաքական հայացքների և իշխանության դեմ ուղղված գործողությունների համար, թե՞ քրեական հանցագործի, ով Երևանի կենտրոնում իր մի խումբ կողմնակիցների հետ ծեծուջարդ է սարքել ոստիկանների հետ:
Ասացին՝ Հովիկ Աբրահամյանն է ուղարկել: Ես հիվանդ պառկած էի, տունն էլ՝ սարսափելի ցուրտ: Ասացին՝ Հովիկ Աբրահամյանին նամակը դեռ չէր հասել, դրա համար չէր արձագանքում: Նրա կողմից ինձ 100.000 դրամ տվեցին և ասացին, որ նա հորդորել է նման ծայրահեղ քայլերի չգնալ, մանավանդ, որ թոշակները հունվար ամսից բարձրացնելու են: