Բաց նամակ. Տանջամահ են արել որդուս, մարմինը մասնատել են կացնով…
«Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին,Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին`Ընդդեմ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վերահսկիչ շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 09.08.2013թ. դատավճռի.
Իմ սիրելի որդու` 47-ամյա Արա Հունանյանի կրկնակի մարդասպան Սերգո Երեմյանը և իր «չբացահայտված» ընկերները դաժանաբար տանջամահ են արել որդուս, մարմինը մասնատել են կացնով, սղոցով, դանակով, ջնջխել են գլուխը և դեմքը, զրկել են կյանքից, մարմնի մասերն առանձին լցրել են մարդասպան Երեմյանի տան հետևի մասում փորված փոսում` հետագա օրերին մաս-մաս ոչնչացնելու համար։ Նախաքննության ժամանակ գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2 մասի 5-րդ և 10-րդ կետերով որակավորված, ուղակվել է առաջին ատյանի դատարան։
Դատաքննությունը շատ հապճեպ կատարվեց։ Դատարանը հաշվի չառավ այն հանգամանքը, որ մարդասպանը երկրորդ անգամ է մարդ սպանում, նրան որակավորված հոդվածը դատավոր Ա. Վարդանյանը փոխեց, նրան դատապարտեց 104 հդ. 1-ին մասով` 14 տարի ազատազրկում, կարծես դատավոր Ա. Վարդանյանն ավելի գրագետ էր, քան ամբողջ Մալաթիա-Սեբաստիա համայնքի քննչական և դատախազական կոլեկտիվը, որոնք այդ մարդասպանին դատապարտել էին 104 հոդվածի 2-րդ մասի 5 և 10 կետերով` ցմահ բանտարկություն։
Մի ծանր էպիզոդ այդ գործում։
Մարդակեր Ս. Երեմյանը պատմեց, որ` Արայիկին այդ վիճակում թողեցի գետնին ընկած, դուրս եկա ծխելու, երբ 2 ժամ հետո վերադարձա տուն` Արայիկը դեռ ծանր շնչում էր։
Այսինքն` որդուս տանջամահ է արել, այդքանից հետո մարդը որքան դաժան պետք է լինի, որ օգնություն ցույց չտա, գուցե օգներ` տղաս հիմա կենդանի կլիներ։
15 տարի առաջ այս նույն անհոգի մարդասպանը կյանքից զրկել է 20 տարեկան տղայի։ Տղայիս մենակ չի սպանել, այլ եղել են 5-6 հոգի, որոնք ի հայտ չեկան` շնորհիվ քննչական մարմինների և դատավոր Ա. Վարդանյանի։
Այս մարդուկներին հարկավոր է ցմահ մեկուսացնել հասարակությունից, որ նույն ողբերգությունը չկրկնվի մեկ այլ ընտանիքում։
Սպանվածի հայր` ՀԱՅԿ ՀՈՒՆԱՆՅԱՆ
Երևան, Կուրղինյան 3, բն. 59
Հեռ.` 77-27-12, 077-22-32-03»: