Նվազագույնը 30 խաղաղ բնակիչ է սպանվել Սիրիայի հյուսիսում գտնվող Էլ-Բաբ քաղաքի վրա ԴԱԻՇ-ի զինյալների հարձակման հետևանքով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով թուրք զինվորականներին։
Համացանցում հրապարակվել է Ալեքսանդրովի անվան անսամբլի արտիստներից մեկի վերջին լուսանկարը՝ արված «Տու-154» ինքնաթիռի աղետից առաջ։
Որպես համերաշխության նշան Ռուսաստանի հետ, որը սգում է երեկ Սոչիի ափերի մոտ աղետի ենթարկված ՌԴ ՊՆ «Տու-154» ինքնաթիռի զոհերի հիշատակը, Բելառուսը ևս այսօր սգո օր է հայտարարել երկրում։
Ռուսաստանն ու Թուրքիան իրականացրել են Սիրիայում հրադադար հաստատելու և այդ երկիր մարդասիրական օգնություն ուղարկելու իրենց պարտավորությունները, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայի հարցը, խոսակցությանը մասնակցել է նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Ռուսաստանում համազգային սգո օր է հայտարարվել Ադլերից Լաթաքիա ուղևորված և Սև ծովում երեկ կործանված «Տու-154» ինքնաթիռի վթարի կապակցությամբ: Այս մասին հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Կաթոլիկական Սուրբ Ծննդի առավոտյան ժամերին ահաբեկիչները գնդակոծել են Դամասկոսի քրիստոնեական Քասսաա թաղամասը, հայտնում է SANA սիրիական պետական գործակալությունը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշոնկոն չի պլանավորում մասնակցել այսօր՝ դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական տնտեսական խորհրդի և ՀԱՊԿ գագաթաժողովներին։
Իրկուտսկի դատարանը 4 կասկածյալ է կալանավորել սպիրտ պարունակող «Բոյարիշնիկ» կոչվող հեղուկից թունավորման գործի շրջանակում, որն արդեն խլել է 76 մարդու կյանք, հայտնում է Inrterfax-ը։
Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերը պատրաստվում են ավելացնել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին հասցվող ավիահարվածները, հայտնում է Telegraph-ը
Նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:
Սոչիից Մոսկվա է ուղևորվել «Իլ-76» ինքնաթիռը, որը տասնյակ զոհերի մարմիններ է տեղափոխում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Ես մարդկանց մոտ զգում եմ հավատ և օպտիմիզմ: Ընտրությունները շատ քիչ ազդեցություն կունենան: Եվ հետո, ապրիլի 9-ը տարվա սկիզբ է, շուտ կհաղթահարենք այդ հոգեբանությունը»:
ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգի բնակչուհին այնպիսի փոփոխություններ է կատարել իր աշխատավայրում, որ այն սկսել է հիշեցնել ձյունապատ տուն, որը զարդարված է Սուրբ Ծննդի առթիվ:
«Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանում լուրջ սպառազինություն է հայտնվել, ապա ձևավորվել է հայ-ռուսական միացյալ զորախմբավորում, որի ֆունկցիաներն այդպես էլ անհայտ են բոլոր կողմերին, չնայած ռուս բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը խոսեց զորամիավորման մասին՝ դիտարկելով այն՝ որպես ՆԱՏՕ անդամ երկրների զսպման կամ վերահսկման գործոն»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Սև ծովում աղետի ենթարկված ՌԴ ՊՆ «Տու-154» ինքնաթիռի զոհերի մեծ մասը Ա. Վ. Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի երաժիշտներ էին, որոնք պետք է ելույթ ունենային Սիրիայում գտնվող ռուս զինծառայողների համար:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է փակել իր բարեգործական հիմնադրամը, որպեսզի խուսափի շահերի հնարավոր բախումից:
«Արդար օգնություն» հիմնադրամի գործադիր տնօրեն, քաղակտիվիստ, իր մարդասիրական ծրագրերով հայտնի Ելիզավետա Գլինկան, որը հայտնի էր բժիշկ Լիզա անունով, եղել է Սև ծովում կործանված ՌԴ ՊՆ «Տու-154» ինքնաթիռում, նա զոհվել է:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցել է այսօր առավոտյան Սև ծովում կործանված ՌԴ ՊՆ «Տու-154» ինքնաթիռում գտնված մարդկանց հարազատներին և մտերիմներին, այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ռուսական «Առաջին ալիքը» ցավակցել է Սև ծովում կործանված «Տու-154» ինքնաթիռի զոհերի հարազատներին, որոնց թվում են եղել նաև հեռուստաալիքի աշխատակիցները:
Հրապարակվել են ՌԴ ՊՆ-ին պատկանող «Տու-154» ինքնաթիռի՝ Սև ծովում արված առաջին լուսանկարները:
Երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 26-ը, Ռուսաստանում համազգային սգո օր է հայտարարվել Ադլերից Լաթաքիա ուղևորված և Սև ծովում կործանված «Տու-154» ինքնաթիռի վթարի կապակցությամբ:
«Համաս» խմբավորումն իր գոհունակությունն է հայտնել հրեական բնակավայրերի դեմ ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած բանաձևից, որը պահանջում է դադարեցնել հրեական բնակավայրերի կառուցումը պաղեստինյան տարածքներում, հայտնում է BBC-ն:
ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման դարձել է Իսրայելի ղեկավարության աննախադեպ կոշտ ու հրապարակային քննադատության թիրախը, որը վերջինիս համարում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հակաիսրայելական բանաձևի կուլիսային նախաձեռնողը:
Պատարագի ժամանակ Հռոմի պապը ուշադրություն է հրավիրել ողջ աշխարհում երեխաների տառապանքների վրա:
«Տու-154» ինքնաթիռը դուրս էր եկել Ադլերի օդանավակայանից և ուղևորվում էր Սիրիայի «Խմեյմիմ» օդանավակայան:
Որպես թմրանյութի օրինական գործածության գլխավոր պայման է նշվում վաճառքի համար ոչ բավարար ծավալը:
Սև ծովում ՌԴ ՊՆ-ի «Տու-154» ինքնաթիռի կործանման վայրում փրկարարները հայտնաբերել են զոհերի մարմիններ: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Սոչիում այսօր կործանված ՌԴ ՊՆ-ին պատկանող «Տու-154» ինքնաթիռով Սիրիայի Լաթակիայի շրջան ուղևորվողների թվում են եղել նաև Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի 64 անդամները:
Թուրքիայի իշխանություններն ուսումնասիրում են 10 հազար մարդու օգտահաշիվները սոցցանցերում՝ այդտեղ գրառումներ փնտրելու համար, որոնք կարելի է գնահատել որպես ահաբեկչությանը հրապարակային աջակցելու դրսևորում, հայտնում է BBC-ն: