Բաժիններ՝

«Վաշինգտոնը մինչ օրս զինել է YPG-ի ահաբեկիչներին». Թուրքիայի ԱԳՆ

Անկարան մեղադրել է ԱՄՆ-ին սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերի (YPG) մարտիկներին զենքի մատակարարումների մեջ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ «Վաշինգտոնը մինչ օրս զինել է YPG-ի ահաբեկիչներին»։

Այդ հայտարարությամբ նա հերքել է Անկարայում ԱՄՆ դեսպանության հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն զենք չի մատակարարում YPG-ի մարտիկներին։ Չավուշօղլուի խոսքով՝ դիվանագիտական ներկայացուցչությունը հիանալի գիտի Սիրիայի հյուսիսում զենքի ամերիկյան զենքի մատակարարումների մասին։

«Այդ մասին մենք քաջատեղյակ ենք։ Անկարայի տրամադրության տակ կան բավականաչափ ապացույցներ։ Տվյալ փաստը հայտնի է ողջ աշխարհին։ Կարծում եմ՝ առաջին հերթին պետք է անկեղծ լինել»,- հայտարարել է նա։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան որոշակի փուլում դադարել է երկնքից աջակցություն ցուցաբերել «Եփրատի վահան» գործողությանը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էր մեղադրել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիային, որ աջակցում են Սիրիայի ահաբեկիչներին, այդ թվում՝ ԴԱԻՇ-ին ու PYD-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս