Թուրքիան պաշտոնական դիմում չի ներկայացրել Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու համար։ Այդ մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է փոխել ավադույթները, որոնք գոյություն ունեին տասնյակ տարիներ՝ մարտահրավեր նետելով որոշակի օրենսդրական նորմերի, գրում է ամերիկյան Poitico պարբերականը։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանձնարարել է 70 բնակարան հատկացնել Ալեքսանդրովի անվան անսամբլին, որպեսզի անսամբլը որքան հնարավոր է արագ վերականգնվի։
Ռուսաստանի ԱԳՆ-ի աշխատակից Ռոման Սկրիլնիկովը մահացած է հայտնաբերվել Ուստ-Կամենոգորսկի իր վարձակալած բնակարանում։
Երբ նշանակվել եմ նախարար, հայտարարել եմ, որ ինձ համար առաջնորդող երեք փաստաթուղթ կա՝ խմբագրված Սահմանադրությունը, ՀՀ նախագահի փետրվարի 12-ի ելույթը և այն հուշագիրը, որ ստորագրվել է 2 քաղաքական ուժերի միջև: Այս բոլոր փաստաթղթերով հանդերձ՝ կա հստակ տեսլական՝ տեսնել Հայաստանն ավելի բարեկեցիկ, շրջակա միջավայրի տեսակետից՝ ավելի բարեկարգված և կայուն զարգացում երաշխավորող համակարգերով:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին համաներում է շնորհել 175 դատապարտյալի։ Այս մասին հայտարարել է համաներման հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Զվիադ Կորիձեն ճեպազրույցում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Որպես ՌԴ ՊՆ «Տու-154»ինքնաթիռի կործանման ամենահավանական վարկած է դիտարկվում այն, որ ինքնաթիռի շարժիչի մեջ կարող էին կողմնակի առարկաներ հայտնվել։ Դրա հետ միասին դիտարկվում են նաև անձնակազմի սխալն ու ինքնաթիռի տեխնիկական անսարքությունը։
Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանության մասին ողջ ապացույցները մատնանշում են, որ դրան առնչություն ունի Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը (FETÖ), հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Ռուսաստանի և Թուրքիայի զինվորականները ներկայումս Անկարայում բանակցություններ են վարում սիրիացի ընդդիմադիրների հետ Սիրիայում հրադադարի հաստատման համար պայմանները ճշտելու նպատակով, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրին։
SOCAR-ը դադարեցրել է գազամատակարարումը գազատար համակարգ՝ կապված Սանգաչալի գազաբաշխիչ հանգույցի գազատարի վրա տեղի ունեցած պայթյունի հետ, ասվում է պետական նավթային ընկերության հաղորդագրության մեջ։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՄԱԿ-ը ունի մեծ պոտենցյալ, սակայն ներկայումս այն վերածվել է ընդամենը վայրի, որտեղ հնարավոր է «հաճելի ժամանակ անցկացնել»։
Jet Airways ավիաընկերության մարդատար ինքնաթիռը Գոայում դուրս Է եկել թռիչքային գոտուց, տարհանման ժամանակ 12 մարդ վնասվածքներ է ստացել, հաղորդում է TASS-ը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի համար մշակվել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման պլան։ Այդ նախագծի հեղինակն է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը, հայտնում է գերմանական Bild պարբերականը։
Թուրքիայում սպանված ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի փոխարեն Ռուսաստանը կարող է դեսպան նշանակել ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցչին Պրիվոլժսկի դաշնային օկրուգում՝ Միխայիլ Բաբիչին։
Շուրջ 30 ավիաչվերթ է չեղարկվել և ավելի քան 20-ը հետաձգվել է Մոսկվայի օդավակայաններում, հայտնում է TASS-ը։
Ջրասուզակները Սև ծովում հայտնաբերել են կործանված «Տու-154» ինքնաթիռի բորտային ինքնագրերից մեկը։ Այս մասին TASS-ին հայտնել է ուժային կառույցներում աղբյուրը։ «Որոնողական աշխատանքների ընթացքում ինքնաթիռի խցիկի տակ հայտնաբերվել է մեկ «սև արկղ»»,- ասել է աղբյուրը։ Այն դուրս է բերվել ջրից և տեղափոխվելու է Մոսկվա։
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը կոչ է արել Ֆրանսիայում բնակվող հրեաներին լքել այդ երկիրը, հայտնում է Haaretz-ը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աշխարհը հուսալքության մեջ էր ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակից առաջ։
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից վերջերս հեռացած Անուշ Սեդրակյանը չի բացառում, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո սեփական կուսակցություն կհիմնի: Մինչ այդ, ասում է, ժամանակ կա, և ինքը կարող է հանգիստ կշռադատել անելիքները՝ միաժամանակ հետևելով քաղաքական դաշտի զարգացումներին:
Ռուսաստանի ՊՆ-ի՝ Սիրիա ուղևորվող և Սև ծովում կործանված օդանավում դեկտեմբերի 25-ին եղել է նաև հայ երգիչ Հովհաննես Գեորգիյանը: Նա «Ալեքսանդրով» խմբի մենակատար էր, Ռուսաստանում հայտնի դասական երգիչ: Ռուսական ԶԼՄ-ները մեր հայրենակցի մահվան լուրը հաղորդելով, նշել են, որ նրան անվանում էին «ռուսական Պավարոտտի»:
Եթե Մնացականյանն այդ ընտրատարածքից 2012թ. է մեծամասնական ընտրակարգով դարձել պատգամավոր, ապա Մանուկյանը նույն կերպ՝ 2007-ին: Նրանք երկուսն էլ ծնունդով այդ տարածաշրջանից են: Նշենք, որ այդ ընտրատարածքն ընդգրկում է Թալինն ու սույն ենթաշրջանի գյուղերը և Աշտարակի մի մասը:
«Մենք բարելավել ենք հաճախորդների հետ աշխատանքը: Այժմ գործում են ինքնուրույն գրանցման կետեր, ուր կարող եք անգամ գրանցել ուղեբեռը, քանի որ դրանք տպում են նաև ուղեբեռի կտրոնը: Ինքնագրանցումը կատարելուց հետո կարող եք հանձնել ուղեբեռը»,- ասում է American Airlines ավիաընկերության խոսնակ Քեթի Քոդը:
Եվրոպայում Ս. Ծննդյան տոնի ծառն իր անմիջական նախորդն ունի: Դա փայտե կառույց էր` բուրգի տեսքով, որի վրա կախված էին բուսականություն և զարդարանքներ: Նվերները կամ քաղցրավենիքը դրվում էին բուրգի դարակներին: Մինչև տոնածառի հայտնվելը նման բուրգը Գերմանիայում և Հյուսիսային Եվրոպայում համարվում էր Ս. Ծննդյան տոնի գլխավոր զարդը:
Քիլիանի հետ միասին նվերները բաժանել են շուրջ 30 բրիտանացիներ: Ինչպես նշվում է տեսանյութին կից գրության մեջ, խումբն ուտելիքով, ըմպելիքով և հագուստով օգնել է ավելի քան 200 անօթևան մարդկանց:
Մոսկվայի կենտրոնում մեքենայի մեջ հայտնաբերվել է «Ռոսնեֆտ» ընկերության վարչություններից մեկի ղեկավար Օլեգ Երովինկինի դին:
Ադրբեջանում ինքնահրկիզման ճանապարհով կյանքին վերջ տալու դեպքերը հաճախակի են դարձել:
«ԵՄ-ն կարող է խախտել իր պարտավորությունները համաձայնագրի ստորագրման վերաբերյալ, կամ կարող է ֆինանսավորում կրճատել ինչ-ինչ ոլորտներում։ Բազմազան են մեթոդները։ Կարծում եմ՝ ԵՄ-ն ամեն դեպքում կստորագրի բանակցվող համաձայնագիրը Հայաստանի հետ»,- ասաց նա։
Փրկարարները Սև ծովում հայտնաբերել են կործանված «Տու-154» ինքնաթիռի 13 ուղևորների մարմինները:
Անցած տարի ՀԱՊԿ վեհաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կոշտ ելույթից հետո ՀԱՊԿ շրջանակներում Ղազախստանի և Բելառուսի նախագահների դիրքորոշումն ավելի անհասկանալի է դարձել։ Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հետազոտական տնօրեն Մանվել Սարգսյանը:
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները, այդ թվում նաև Ղրղզստանը, ստորագրել են միության մաքսային օրենսգիրքը: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը: