Բաժիններ՝

Իսրայելում հետաքննություն կսկսվի Նեթանյահուի նկատմամբ. Reuters

Իսրայելի գլխավոր դատախազ Ավիխայ Մանդելբլիտը հրաման է տվել, որ ոստիկանությունը քրեական հետաքննություն սկսի երկու գործի նկատմամբ, որոնք կապված են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, հայտնում է Reuters-ը։

Հուլիսին հաղորդվել էր, որ Իսրայելի գլխավոր դատախազը հրամայել է հետաքննել Նեթանյահուի հետ կապված գործերը։ Haaretz թերթի տվյալներով՝ երկրի արդարադատության նախարարությունը «տեղեկություն է ստացել մասնավորապես վարչապետի հետ կապված գործերի մասին»։ Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ խոսքը քրեական գործի մասին չէ։

Independent-ը գրում է, որ Նեթանյահուի անունը շրջանառվում է կաշառակերության ու խարդախության մասին գործերի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս