![](/banners/BeFunky-design.jpg)
Թրամփն անձամբ կգրի իր երդմնակալության ելույթը. The Washington Post
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/Tramp.jpg)
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ցանկություն է հայտնել ինքնուրույն գրել իր երդմնակալության ելույթը, հայտնում է Washington Post-ը` վկայակոչելով վերջին օրերին նրա հետ հաղորդակցված մարդկանց։ Նշվում է, որ Թրամփն արդեն որպես ելույթի օրինակ է դիտարկում ԱՄՆ նախկին նախագահներ Ռոնալդ Ռեյգանի և Ջոն Քենեդու ելույթները:
«Թրամփն ասել է, որ Ռեյգանի «անհավանական ոճն» ու Քենեդու մեծ ազգային հավակնությունների արտահայտչաձևն առանցքային են իր ելույթի համար, որով նա հանդես կգա հունվարի 20-ին»,- գրում է պարբերականը։
Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին։ Ավելի վաղ նա ասել էր, որ կցանկանար արարողության ժամանակ տեսնել ոչ թե հայտնիների, այլ հասարակ մարդկանց։