Բելառուսում ևս մեկ մահվան դատավճիռ է կայացվել
                                    Բելառուսում մի տղամարդու նկատմամբ մահապատժի դատավճիռ է կայացվել իր երկու երեխաներին սպանելու համար, հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը։
Գոմելի մարզային դատարանը նիստի ընթացքում մահվան է դատապարտել 17-ամյա որդու և 9-ամյա դստեր սպանության մեջ մեղադրվող տղամարդուն։ Դատավճիռը դեռ ուժի մեջ չի մտել և կարող է բողոքարկվել։
1991 թվականից ի վեր Բելառուսում մահապատժի են ենթարկել ավելի քան 400 մարդու։ Այդ ողջ ժամանակահատվածում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համաներում է շնորհել մահապատժի դատապարտված ընդամենը մեկ բանտարկյալի։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    